Ալեքսանդր Ֆերսման
Ալեքսանդր Եվգենիի Ֆերսման ռուս.՝ (Александр Евгеньевич Ферсман, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1883[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 20, 1945[2][3][1], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երկրաքիմիկոս և հանքաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1919)։
Ալեքսանդր Ֆերսման Александр Ферсман | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1883[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 20, 1945[2][3][1] (61 տարեկան) Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, հանքաբան, երկրաքիմիկոս և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Երկրաքիմիա և Միներալոգիա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1907) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Վերնադսկի |
Եղել է գիտական ղեկավար | Vladimir Shcherbina?, Natan Ginzburg? և Alexander Sosedko? |
Պարգևներ | |
Հայր | Eugen Versman? |
Ստորագրություն | |
Alexander Fersman Վիքիպահեստում |
Վլադիմիր Վերնադսկու աշակերտը։
Գիտական գործունեություն
խմբագրել1907 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1907-09 թթ. աշխատել է Փարիզում և Հայդելբերգում։ 1909 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս։ 1919-30 թթ. ԽՍՀՄ ԳԱ միներալոգիական թանգարանի տնօրեն։ Եղել է «Պրիրոդա» («Природа») հանդեսի կազմակերպիչներից (1912) և խմբագիրներից։ Ֆերսմանւ մասնակցել է Կոլա թերակղզու, Տյան Շանի, Կզլկումի և Կարակումի, Ուրալի, Անդրբայկալի և այլ շրջանների հետազոտություններին։ Առավել կարևոր կիրառական նշանակություն ունեցան Խիբինի տունդրայի (1920 թվականից) և Մոնչետունդրայի (1930 թ.-ից) ուսումնասիրությունները, ուր Ֆերսմանի մասնակցությամբ հայտնաբերվեցին ապատիտի և պղինձ-նիկելի հանքավայրեր։
Ալեքսանդր Ֆերսմանը ԽՍՀՄ-ում երկրաքիմիայի հիմնադիրներից Է։ Նա զբաղվել է կլարկների պրոբլեմով և տարրերի միգրացիայով։ Հետազոտությունների զգալի մասը վերաբերում է գրանիտային պեգմատիտների ուսումնասիրությանը։
1922-45 թթ.-ին եղել է ԳԱ տարբեր ինստիտուների (ռադիումի, միներալոգիայի և երկրաքիմիայի, երկրաբանական գիտությունների) տնօրենը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ստեղծել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքին առընթեր՝ խորհրդային բանակին գիտական օգնություն ցույց տվող հանձնաժողովը։
Լայն ճանաչում են ստացել Ֆերսմանի հանրամատչելի գրքերը և հոդվածները («Հիշողություններ քարի մասին», 1940, «Հետաքրքրաշարժ միներալոգիա», «Հետաքրքրաշարժ երկրաքիմիա», 1950 և այլն)։
Ֆերսմանի հիշատակին ՌԴ աշխարհագրական ընկերությունը սահմանել է նրա անվան շքանշան[5]։
Մրցանակներ
խմբագրելՍտացել է մի շարք մրցանակներ՝
- Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1929)
- ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942)
- Լոնդոնի երկրաբական ընկերության Վոլաստոնի անվան պալլադիումե մեդալ (1943)
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ալեքսանդր Ֆերսմանի անունն են կրում ֆերսմիտ և ֆերսմանիտ միներալները։
Երկեր
խմբագրել- Избр․ труды, т․ 1—7, М․, 1952—62
- Երկրաքիմիա, հ․ 1-4, Ե․, 1933-39
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ферсман Александр Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ Ферсман А.Е. (о нём) на странице о минералогии (geo.web.ru)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ֆերսման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |