Ալեքսանդր Փաշայան

հայ լեզվաբան-մանկավարժ, հասարակական գործիչ

Ալեքսանդր Ասատուրի Փաշայան (մարտի 1, 1909(1909-03-01), Հաջի Հաբիբլի - մայիսի 26, 1965(1965-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան-մանկավարժ, հասարակական գործիչ։

Ալեքսանդր Փաշայան
Ծնվել էմարտի 1, 1909(1909-03-01)
ԾննդավայրՀաջի Հաբիբլի
Մահացել էմայիսի 26, 1965(1965-05-26) (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1960)
Մասնագիտությունլեզվաբան, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
ԵրեխաներԱսատուր Փաշայան և Արարատ Փաշայան

Ասատուր և Արարատ Փաշայանների հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Փաշայանը ծնվել է 1909 թվականի մարտի 1-ին, Հաջի Հաբիբլի գյուղում (Հալեպի նահանգի Անտիոք գավառ)։ 1915 թվականին մոր հետ եղել է Մուսա լեռան պաշտպանների խմբում։ 1944 թվականին Դամասկոսում «Սասունցի Դավիթ» շարասյան համար հանգանակության կազմակերպիչներից է։ 1946 թվականին հայրենադարձել է. ուսուցչություն է արել Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ՝ ՀՀ Լոռու մարզում) գյուղի դպրոցում։ 1960 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (հեռակա) պատմալեզվագրական ֆակուլտետը և նույն թվականից աշխատել ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում, զբաղվել Սվեդիայի բարբառի ուսումնասիրությամբ։ Խմբագրել և ծանոթագրություններով տպագրել է Տ. Անդրեասյանի «Սվեդիայի բարբառը» (1967) աշխատությունը[1]։

1965 թվականի ազգային զարթոնքի ժամանակ, երբ հայերեն լույս էր ընծայվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը[2], Փաշայանի ջանքերով հավաքվել և հասարակությանն են ներկայացվել այդ հերոսամարտի մասնակից-վերապրողների վկայությունները։

Մահ խմբագրել

Մահացել է 1965 թվականի մայիսի 26-ին Երևանում։

Հիշատակ խմբագրել

Փաշայանի մահարձանը կանգնեցվել է մուսալեռցիների հանգանակությամբ (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Երկեր խմբագրել

  • Լեռ, որ ապրում է ժողովրդի սրտում, «Էջմիածին». 1965, № 2-4[3]:
  • Սվեդիայի բարբառի մասին. ՊԲՀ, 1963, № 4:
  • Սվեդիայի բարբառի ձևաբանությունը. «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր», 1964. № 9:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. Վերֆել Ֆ., Մուսա լեռան 40 օրը, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1990 թ.:(չաշխատող հղում)
  3. Փաշայան, Ալեքսանդր (1965) Լեռ, որ ապրում է ժողովրդի սրտում. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԻԲ (Բ -Դ). pp. 149-155(չաշխատող հղում)