Ալեքսանդր Խրիստոֆորովիչ Վոստոկով (իսկական ազգանունը՝ Օստենեկ, ռուս.՝ Александр Христофорович Востоков, մարտի 16 (27), 1781[1][2][3], Կուռեսաառե, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 8 (20), 1864[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4]), ռուս բանասեր-սլավոնագետ, բանաստեղծ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1841)։

Ալեքսանդր Վոստոկով
Александр Востоков
Ծնվել էմարտի 16 (27), 1781[1][2][3]
Կուռեսաառե, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 8 (20), 1864[1][2][3] (82 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, բարբառագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Ռումյանցևի թանգարան և Ռուսաստանի ազգային գրադարան[3]
Գործունեության ոլորտբանասիրություն և լեզվաբանություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սերբական գրականության ընկերություն
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան
և Դեմիդովի մրցանակ
 Alexander Vostokov Վիքիպահեստում

Սովորել է Պետերբուրգի կադետական դպրոցում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1805 թվականից 1806 թվականներին լույս է տեսել Վոստոկովի «Քնարական փորձեր և այլ չափածո մանր ստեղծագործություններ» (մ․ 1-2) ժողովածուն, 1812 թվականին՝ «Փորձ ռուսական տաղաչափության» (առանձին հրատարակչութամբ 1817 թվականին) ուսումնասիրությունը, որը ռուսական շեշտային տաղաչափական համակարգի առաջին գիտական հետազոտություններից է։ 1815 թվականին աշխատանքի է անցել Պետերբուրգի հանրային գրադարանում, զբաղվել հին սլավոնական գրական հուշարձանների և սլավոնական լեզուների քերականության ուսումնասիրությամբ։ Վոստոկովի «Սլավոներենի քննախոսություն» (1820 թ.) գրքով սկզբնավորվեց սլավոներեն համեմատական լեզվաբանությունը Ռուսաստանում։ Վոստոկովը գրել է նաև ռուսերենի «ընդարձակ» և «համառոտ» քերականություն (1831 թ.), «Ռումյանցևի թանգարանի ռուսական և սլովենական ձեռագրերի նկարագրություն» (1812 թ.), «Եկեղեցասլավոներենի քերականություն» (1863 թ.) գործերը, հրատարակել «Օստրոմիրի ավետարան»-ը (1843 թ.), մասնակցել «Եկեղեցասլավոներենի և ռուսերենի բառարան»-ի (հատոր 1-4, 1847 թ.) կազմմանը, խմբագրել այն։ Կազմել է նաև «Եկեղեցասլավոներենի բառարան» (հատոր 1-2, 1858 թ.-ից 1861 թվականներ)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վոստոկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 497