Ալեքսանդր Վիշնևսկու հուշարձան (Մոսկվա)
Ալեքսանդր Վիշնևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Вишневскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 1951 թվականին տեղադրվել է Բոլշայա Սերպուխովսկայա փողոցում, Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի առջև[1]։ Վիշնևսկու բրոնզե քանդակը նստած է գրանիտե պատվանդանին[2]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Կոնյոնկովը և ճարտարապետ Վասիլի Շալաշովը։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°43′31″ հս․ լ. 37°37′37″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1951 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Սերգեյ Կոնյոնկով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանի քանդակագործը ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սերգեյ Կոնյոնկովն է, որն իրեն հատուկ ժանրայնության ոճով բժշկին պատկերել է ասես բարդ, մի քանի ժամ տևած վւրահատության ավարտի պահին. նա բժշկական խալաթով և գոգնոցով է, թևքերը քշտած են, ձեռքերը հոգնած ընկած են ծնկներին[2]։ Նրա դեմքին հանգստություն է և կենտրոնացում[3]։
Պատվանդանը կառուցված է ֆիննական կարմիր գրանիտի կոպտատաշ բլոկներից, որը կանգնեցված է սև լաբրադորիտից պատրաստված գետնախարիսխի վրա։ Պատվանդանի առջևի կողմում փակցված բրոնզե ուղղանկյուն ցուցանակին ցցուն տեքստով գրված է. «Ալեքսանդր Վասիլևիչ Վիշնևսկի։ 1874-1948»[4]։
Պատվանդանի բարձրությունը 5 մետր 36 սմ է, քանդակի բարձրությունը՝ 1 մ 2 սմ[5]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1][6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Постановление Правительства Москвы О внесении изменений в постановление Правительства Москвы от 1 декабря 2009 г. № 1287 ПП от 29.04.14 № 227 ПП // Вестник Мэра и Правительства Москвы. —М., 2014. — № 26 (2362). — С. 16.
- ↑ 2,0 2,1 Кожевников Р.Ф. Памятник Вишневскому А. В. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
- ↑ Родионов Ю. По Москве: краткий путеводитель. — М.: Московский рабочий, 1958. — С. 117.
- ↑ Памятники военным медикам: Справочник-каталог / ред. Крутов В. С.. — СПб.: Военно-медицинский музей Министерства обороны РФ, 1995.
- ↑ Сергей Коненков. — М.: Советский художник, 1978. — С. 303.
- ↑ «Памятник А.А.Вишневскому, 1951 г., ск.С.Т.Коненков, арх. В.Е.Шалашов, бронза, гранит»։ Правительство Москвы։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-16-ին։ Վերցված է 2015-06-25