Ալեքսանդր Սվոբոդին (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Свобо́дин, փետրվարի 6, 1922(1922-02-06) - մարտի 13, 1999(1999-03-13), Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս և խորհրդային դրամատուրգ, թատերագետ և թատերական քննադատ։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995 թվական

Ալեքսանդր Սվոբոդին
Ծնվել էփետրվարի 6, 1922(1922-02-06)
Մահացել էմարտի 13, 1999(1999-03-13) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունթատերական քննադատ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սվոբոդինը ապրել և աշխատել է Մոսկվայում։ Լիբերտե ազգանունը (ֆրանսերեն` «ազատություն»), ըստ Սվոբոդինի վկայությունների, եղել է հոր հեղափոխական մականունը, որի վրա հետագայում ձևակերպվել են փաստաթղթերը։

Ալեքսանդր Սվոբոդինի հայրը` Պյոտր Լիբերտեն (իրական անունը` Շմուել Մեերովիչ), 1920-ական թվականներին եղել է Կոմունիստական ինտերնացիոնալի աշխատակից և մահացել է 1923 թվականին, Գերմանիայում ապստամբության ժամանակ, մայրը` Դվոյրա (Վերա) Բլյումբերգը, ռեպրեսիայի է ենթարկվել[2]։

Սվոբոդինը կանգնած էր «Սովրեմեննիկ» թատրոնի ստեղծման ակունքներում, որտեղ 1968 թվականին Օլեգ Եֆրեմովը բեմադրել է նրա «Ազգային ազատություն» պիեսը։ Երկար տարիներ համագործակցել է «Տեատր» ամսագրի հետ, ավելի ուշ աշխատել է Սցենարային կենտրոնական ստուդիայում։

Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

Ժուռնալիստական նյութերի, հարցազրույցի, քննադատական հոդվածների, սցենարների և թատրոնի ու թատրոնի գործիչների մասին գլխավոր հեռուստատեսային հաղորդման հեղինակ է. Ռոստիսլավ Պլյատի մասին, Ինոկենտի Սմոկտունովսկու մասին, Օլեգ Եֆրեմովի մասին, Ե. Լեբեդևի մասին և այլն։

«Ազգային ազատություն» պիեսի հեղինակն է, որը Օլեգ Եֆրեմովը բեմադրվել է 1967 թվականին «Սովրեմեննիկ» թատրոնում, ինչպես նաև «Մեզ եկեղեցում չեն ամուսնացրել» (1982 թվական) ֆիլմի սցենարիստը։ Ե՛վ պիեսը, և՛ սցենարը նվիրված են ազգային ազատության շարժմանը և ստեղծվել են իրական իրադարձությունների հիման վրա։ 1980-ական թվականներին եղել է «Մոսկովյան նորություններ» թերթի սյունակագիր։

2004 թվականին «Կրքոտ բուլվար, 10» թատերական ամսագիրը (Թատերական գործիչների միության օրգան) Ալեքսանդր Սվբոդինի անվան մրցանակ է ստեղծել[3]։

Երկեր

  • «Թատերական հանդիպումներ» (1965 թվական),
  • «Տեսանելի ժամանակ» (1975 թվական),
  • «Երկխոսություններ ժամանակակից թատրոնի մասին» (1979 թվական),
  • «Թատերական հրապարակ» (1981 թվական),
  • «Միխայիլ Ուլյանով. հերոսներ և ժամանակ» (1987 թվական)
  • «Հեռուստատեսության հայտնությունը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Свободин, Александр Петрович // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
  2. Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — М.: Артист. Режиссёр. Театр, 1999. — С. 43. — 351 с. — ISBN 5-87334-038-2
  3. Каминская Н. (2004 թ․ փետրվարի 26). «Премия имени Александра Свободина». Агентство культурной информации. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել