Ալեքսանդր Սյորլոտ (նորվ.՝ Alexander Sørloth, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Քրիսթալ Փելասից վարձավճարով հանդես է գալիս Տրաբզոնսպորի և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ալեքսանդր Սյորլոտ
Alexander Sørloth
Սյորլոտը Ռուսենբորգի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1995(1995-12-05)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Տրոնհեյմ, Նորվեգիա
Հասակ 193 սմ
Քաշ 90 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Տրաբզոնսպոր
(վարձավճարով Քրիսթալ Փելասից)
Համար 11
Պատանեկան կարիերա
2001-2010 Նորվեգիա Ստրինդհեյմ
2010-2013 Նորվեգիա Ռուսենբորգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Նորվեգիա Ռուսենբորգ 2 46 (18)
2013-2015 Նորվեգիա Ռուսենբորգ 6 (0)
2015   Նորվեգիա Բուդյո/Գլիմտ 26 (13)
2016-2017 Նիդերլանդներ Գրոնինգեն 37 (5)
2017-2018 Դանիա Միդտյուլան 19 (10)
2018-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 16 (0)
2019   Բելգիա Գենտ 19 (4)
2019-ներկա   Թուրքիա Տրաբզոնսպոր 15 (9)
Ազգային հավաքական
2011 Նորվեգիա Նորվեգիա Մ16 3 (0)
2012 Նորվեգիա Նորվեգիա Մ17 3 (0)
2013 Նորվեգիա Նորվեգիա Մ18 11 (5)
2014 Նորվեգիա Նորվեգիա Մ19 3 (1)
2015-2016 Նորվեգիա Նորվեգիա Մ21 10 (1)
2016-ներկա Նորվեգիա Նորվեգիա 22 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռուսենբորգ խմբագրել

Սյորլոտը Ռուսենբորգի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2013 թվականի հուլիսին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 11-ին՝ Կրուսեյդերսի դեմ խաղում[4]։ Իր դեբյուտը Նորվեգիայի առաջնությունում նշեց 2014 թվականի հուլիսի 20-ին՝ Սոգնդալի դեմ խաղում[5]։

2015 թվականին Սյորլոտը վարձավճարով տեղափոխվեց Բուդյո/Գլիմտ[6]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 6-ին՝ Սանեֆյորդի դեմ խաղում[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2015 թվականի հունիսի 4-ին՝ Տրոմսդալենի դեմ խաղում[8]։ 2015 թվականի օգոստոսի 9-ին՝ Ստարտի դեմ խաղում նորվեգացին պոկեր ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[9]։ Բուդյո/Գլիմտի կազմում Սյորլոտը անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Գրոնինգեն խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ մրցաշրջանի վերջում Սյորլոտը կմիանա Գրոնինգենին 750․000 եվրոյի դիմաց։ Նա կնքեց 4․5 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հունվարի 17-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում, որտեղ նա դարձավ գոլի հեղինակ[10]։ Գրոնինգենի կազմում Սյորլոտը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 42 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։

Միդտյուլան խմբագրել

2017 թվականի հունիսի 1-ին Սյորլոտը 4 տարվա պայմանագիր կնքեց Միդտյուլանի հետ[11][12]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 29-ին՝ Դերի Սիթիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հուլիսի 20-ին՝ Ֆերենցվարոշի դեմ խաղում[14]։ Միդտյուլանի կազմում Սյորլոտը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Քրիսթալ Փելաս խմբագրել

2018 թվականի հունվարի 31-ին Սյորլոտը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Քրիսթալ Փելաս[15][16][17][18]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էվերթոնի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սուոնսի Սիթիի խաղում՝ այս խաղում 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20][21]։

2019 թվականի հունվարի 8-ին Սյորլոտը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Գենտին[22][23][24][25]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 20-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[26]։ Փետրվարի 22-ին նորվեգացին գոլ խփեց Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[27]։ Մայիսի 1-ին Սյորլոտը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում[28], սակայն Գենտը պարտվեց 2-1 հաշվով[29][30]։ Մայիսի 16-ին նա գոլ խփեց Անտվերպենի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[31]։ Գենտի կազմում Սյորլոտը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Սյորլոտը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Տրաբզոնսպոր[33][34][35]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Սպարտա Պրահայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[36]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Կասիմփաշայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[37]։ Հոկտեմբերի 6-ին՝ Ռիզեսպորի դեմ խաղում Սյորլոտը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Հոկտեմբերի 28-ին նա գոլ խփեց Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղի վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[39]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սյորլոտը ներկայացրել է Նորվեգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Նորվեգիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ Պորտուգալիայի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի հունիսի 1-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[41]։ 2018 թվականի հունիսի 2-ին Սյորլոտը գոլի հեղինակ դարձավ Իսլանդիայի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[42][43]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին նա գոլ խփեց Ռումինիայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Նորվեգիային պարտությունից[44]։ Նոյեմբերի 15-ին Սյորլոտը դուբլ ձևակերպեց Ֆարերյան կղզիների դեմ խաղում[45]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսենբորգ 2013 Թիփելիգա 0 0 0 0 1 1 1 1
2014 6 0 0 0 3 0 9 0
Ընդհանուր 6 0 0 0 4 1 0 0 10 1
Բուդյո/Գլիմտ (վարձավճար) 2015 Թիփելիգա 26 13 3 1 29 14
Գրոնինգեն 2015–16 Էրեդիվիզի 13 2 0 0 0 0 2 0 15 2
2016–17 24 3 1 1 0 0 4 0 29 4
Ընդհանուր 37 5 1 1 0 0 6 0 44 6
Միդտյուլան 2017–18 Դանիայի Սուպերլիգա 19 10 1 1 6 4 26 15
Քրիսթալ Փելաս 2017–18 Պրեմիեր Լիգա 4 0 0 0 0 0 4 0
2018–19 12 0 1 0 3 1 16 1
Ընդհանուր 16 0 1 0 0 0 3 1 20 1
Գենտ (վարձավճար) 2018–19 Բելգիայի Պրո Լիգա 19 4 3 1 0 0 0 0 22 5
Տրաբզոնսպոր (վարձավճար) 2019–20 Սուպեր Լիգ 15 9 1 1 8 2 0 0 24 12
Կարիերայի ընդհանուր 138 41 10 5 18 7 9 1 175 54

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[46]

Նորվեգիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 7 1
2017 5 0
2018 5 1
2019 5 4
Ընդհանուր 22 6

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 1, 2016 Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա   Իսլանդիա 3–1 3–2 Ընկերական խաղ
2. Հունիսի 2, 2018 Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա   Իսլանդիա 3–2 3–2
3. Հոկտեմբերի 15, 2019 Ազգային մարզադաշտ, Բուխարեստ, Ռումինիա   Ռումինիա 1–1 1–1 Եվրո 2020 Որակավորում
4. Նոյեմբերի 15, 2019 Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա   Ֆարերյան կղզիներ 3–0 4–0
5. 4–0
6. Նոյեմբերի 18, 2019 Ազգային մարզադաշտ, Տա' Կալի, Մալթա   Մալթա 2–1 2–1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Norway - A. Sørloth - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  4. «Rosenborg BK - Crusaders FC, Jul 11, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  5. «Rosenborg BK - Sogndal IL, Jul 20, 2014 - Eliteserien - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  6. «Who is Alexander Sorloth? Age, stats, highlights and FIFA 18 rating». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  7. «Sandefjord Fotball - FK Bodø/Glimt, Apr 6, 2015 - Eliteserien - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  8. «Tromsdalen UIL - FK Bodø/Glimt, Jun 4, 2015 - NM-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «FK Bodø/Glimt - IK Start, Aug 9, 2015 - Eliteserien - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  10. «FC Groningen - FC Utrecht, Jan 17, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  11. «- Vi får endnu en klasseangriber». www.fcm.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  12. «Official: FC Midtjylland sign Norwegian forward Alexander Sørloth from FC Groningen». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  13. «FC Midtjylland - Derry City, Jun 29, 2017 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  14. «FC Midtjylland - Ferencvárosi TC, Jul 20, 2017 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  15. «Alexander Sorloth: Crystal Palace sign Norway striker from FC Midtjylland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  16. «Crystal Palace sign striker Sorloth from FC Midtjylland». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  17. «Crystal Palace sign forward Sorloth» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  18. «Crystal Palace FC Sørloth Is New Eagles Number Nine» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  19. «Everton FC - Crystal Palace, Feb 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. «Swansea City - Crystal Palace, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. «Report: Swansea City 0-1 Crystal Palace». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  22. «Alexander Sørloth Joins KAA Gent on Loan». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. «Alexander Sorloth leaves Crystal Palace for KAA Gent loan deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  24. «Palace clear space on wage bill as striker Sorloth joins Gent on loan». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. «Crystal Palace striker Sorloth joins KAA Gent on loan». Eurosport. 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  26. «KAA Gent - RSC Anderlecht, Jan 20, 2019 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «KAA Gent - Standard Liège, Feb 22, 2019 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «KAA Gent - KV Mechelen, May 1, 2019 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Mechelen lift Belgian Cup after corruption probe». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. News, Flanders (2019 թ․ մայիսի 1). «KV Mechelen wins the Belgian Cup». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  31. «Royal Antwerp FC - KAA Gent, May 16, 2019 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. «Alexander Sorloth | Football Stats | Crystal Palace | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. «Alexander Sørloth joins Trabzonspor on loan». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  34. «Crystal Palace striker Alexander Sorloth moves to Trabzonspor on loan». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  35. Sarigul, Emre (2019 թ․ օգոստոսի 4). «Alexander Sorloth Completes Move From Crystal Palace To Trabzonspor - Financial Details Revealed». Turkish Football (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  36. «AC Sparta Praha - Trabzonspor, Aug 8, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  37. «Kasimpasa - Trabzonspor, Aug 18, 2019 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «Caykur Rizespor - Trabzonspor, Oct 6, 2019 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. «Istanbul Basaksehir FK - Trabzonspor, Oct 28, 2019 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «Portugal - Norway, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  41. «Norway - Iceland, Jun 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  42. «Iceland - Norway, Jun 2, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  43. «Sørloth Scores As Norway Beat Iceland». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. «Romania - Norway, Oct 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  45. «Norway - Faroe Islands, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  46. 46,0 46,1 «Alexander Sørloth». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել