Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Սարգսի Առստամյան

ազատամարտիկ

Ալեքսանդր Առստամյան (30 ապրիլի, 1943, Ստեփանակերտ - 6 նոյեմբերի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ալեքսանդր Սարգսի Առստամյան
30 ապրիլի, 1943 - 6 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսանդր Առստամյանը ծնվել է 1943 թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի շինարարական տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես տեխվերահսկիչ։ Արցախյան գոյապայքարի ժամանակ ծառայել է զինապահեստում։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 6-ին զինապահեստում, Աղդամից արձակված հեռահար հրետանու արկի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել