Ալեքսանդր Անատոլևիչ Ռոյտբուրդ (ուկրաիներեն՝ Олександр Анатолійович Ройтбурд, հոկտեմբերի 14, 1961(1961-10-14)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 8, 2021(2021-08-08)[2], Օդեսա, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի նկարիչ, Օդեսայի գեղարվեստի թանգարանի տնօրեն[4]։

Ալեքսանդր Ռոյտբուրդ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1961(1961-10-14)[1]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էօգոստոսի 8, 2021(2021-08-08)[2] (59 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿ.Դ.Ուշինսկու հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան
Մասնագիտությունարվեստագետ, նկարիչ, multimedia artist և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն[3], ինստալյացիայի արվեստ[3] և Վիդեոարտ[3]
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
 Alexander Roitburd Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օդեսայում 1961 թվականին։ 1983 թվականին ավարտել է Օդեսայի մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստի ֆակուլտետը։

1993 թվականին հանդես է եկել որպես «Новое искусство» ընկերության համահիմնադիր և նույն տարում աշխատել այնտեղ որպես գեղարվեստական ղեկավար, իսկ 1999 - 2001 թվականներին՝ որպես նախագահ։ Որպես տնօրեն աշխատել է նաև Կիևի Մարատ Գելմանի անվան պատկերասրահում։ Ապրում և աշխատում է Կիևում և Օդեսայում[5]։

Մասնակցել է 2014 թվականի ապրիլի 24-25-ը Կիևում տեղի ունեցած «Украина — Россия: диалог» համագումարին[6]։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում։

«Мистецький арсенал» ազգային մշակութա-գեղարվեստական և թանգարանային համալիրի զարգացման հարցերով խորհրդի անդամ է[7]։

Քաղաքական տեսակետ խմբագրել

Եվրոմայդանի մասնակից է[8]։ 2014 թվականին մայդանից հետո հայտարարել է, որ «Свобода» կուսակցության հրեատյացությունը մնացել է անցյալում[9], բայց եվրոմայդանից երեք տարի հետո այն անվանել է ֆաշիստական, որի գաղափարախոսության անկյունաքարը հրեատյացությունն է[10]։ 2014 թվականի մայիսի 2-ին, երբ Արհմիությունների պալատում 48 մարդ էր սպանվել, սոցիալական ցանցերից մեկում գրել է, որ զոհերի մեջ ոչ մի օդեսացի չկա[11][12][13], ինչը պարզվել է, որ սխալ է[14], իսկ իրադարձությունններից երեք տարի անց մայիսի 2-ն անվանել է հաղթանակի օր, ոչ թե սգի[15]։

2018 հուլիսին հավանության է արժանացրել Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին ուղղված ուկրաինացի մշակույթի գործիչների բաց նամակը[16]։

Հավաքածուներում գտնվող աշխատանքներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1985 — Մոսկվայի Ժարկովայի անվան պատկերասրահում
  • 1990 — «Անհատական ցուցահանդես» Մոսկվայի Գելմանի անվան պատկերասրահում
  • 1991 — «Դասականներ և ժամանակակիցներ», Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնում
  • 1993 — «…սպիտակի մեջ», «Школа» պատկերասրահ, Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնում
  • 1993 — «…տիկնայք…», Մոսկվայի Գելմանի անվան պատկերասրահում
  • 1993 — «Դիմանկար…», Մոսկվայի 1.0 պատկերասրահում
  • 1993 — «Մերկ պառկածը», անհատական դիմանկար Օդեսայի Ժամանակակից արվեստի կենտրոնում
  • 1995 — «Անհատական ցուցահանդես», Կիևի Պլանկ-արտ պատկերասրահում
  • 2001 — «Խաչված Բուդդան», Կիևի մշակութային ժառանգության թանգարանում
  • 2013 — «Мантру геть!», Կիևի անկախության հրապարակում
  • 2015 — «Ройтбурд вариации», Օդեսայի արևմտյան և արևելյան արվեստի թանգարանում, I միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://novynarnia.com/2021/08/08/khudozhnyk-oleksandr-rojtburd-pomer-vid-raku/
  2. 2,0 2,1 2,2 https://usionline.com/umer-direktor-odesskogo-hudozhestvennogo-muzeja-aleksandr-rojtburd/
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  5. Голубовский Е., Деменок Е. Проект «Смутная алчба»: Александр Ройтбурд(չաշխատող հղում) // www.artukraine.com.ua. — 2010. — 28 окт.
  6. В Киеве открылся Конгресс «Россия — Украина: диалог». Фоторепортаж
  7. Կաղապար:УПУ
  8. «Александр Ройтбурд: «Надо уничтожить религию Победы, потому что она прикрывает новый фашизм». Интервью на «Еврейских новостях»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  9. Русские идут | СНГ и Балтия | ИноСМИ - Все, что достойно перевода
  10. [1]
  11. Среди погибших в пожаре Дома профсоюзов 15 граждан России, 10 из Приднестровья, — Ройтбурд
  12. В пожаре в Одессе погибли граждане России и Приднестровья — СМИ
  13. В пожаре в Одессе погибло 15 граждан России и 5 граждан Приднестровья, — Ройтбуд
  14. Опубликован полный список погибших в результате «одесской бойни»: среди них — один несовершеннолетний
  15. Праздник 2 мая
  16. «Boris Yeghiazaryan» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռոյտբուրդ» հոդվածին։