Ալեքսանդր Պենն

իսրայելցի գրող

Ալեքսանդր Պենն (եբրայերեն՝ אלכסנדר פן‎, ռուս.՝ Александр Пэнн, փետրվարի 14, 1906(1906-02-14), Nizhnekolymsk, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական կայսրություն և Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 19, 1972(1972-04-19)[1], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի գրող[3][4]։

Ալեքսանդր Պենն
Ծնվել էփետրվարի 14, 1906(1906-02-14)
ԾննդավայրNizhnekolymsk, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական կայսրություն կամ Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էապրիլի 19, 1972(1972-04-19)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանKiryat Shaul Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, գրական խմբագիր և նկարիչ
Լեզուեբրայերեն
Քաղաքացիություն Իսրայել
ԿուսակցությունՊաղեստինի կոմունիստական կուսակցություն[2] և Maki?[2]
Համատեղ ապրողՀանա Ռովինա[2]
ԶավակներZrubavela Sasonkin? և Ilana Rovina?
 Alexander Penn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավրաամ (Ալեքսանդր) Պեպլիկեր-Շտերնը (հետագայում՝ Պենն) ծնվել է Նիժնեկոլիմսկում, Ռուսաստան։ Նրա կենսագրության մեկ այլ տարբերակի համաձայն՝ հայրը, Յոսեֆ Շտերնը, երեխաների համար հրեական կրոնական դպրոց ուներ և ուսուցանում էր եբրայերեն։ Երիտասարդ տարիքում Պեննը բռնցքամարտիկ էր։ 1920 թվականին նա տեղափոխվել է Մոսկվա՝ կինոյի ուսումնասիրության համար, նույն տարում հրատարակել է առաջին բանաստեղծությունները ռուսերենով։ 1927 թվականին ներգաղթել է Մանդատային Պաղեստին։ Թել Ավիվում աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ, ինչպես նաև ֆերմեր, շինարար և պահակ։ Ռուսաստանում զինվորական ծառայությունից խուսափելով՝ Յոսեֆ Շտերնը փոխել էր իր ազգանունը և դարձել Պեպլիկեր։ Պեննը որպես գրական անուն վերցրել է Պեպլիկերի "peh" մասնիկը և Շտերնի վերջին "nun" մասնիկը։ Ամուսնացել է Բելլայի հետ, սակայն ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Հանա Ռովինայի հետ, որի հետ ունեցել են դուստր՝ Իլանան[5]։ Պեննը ունեցել է ևս երկու երեխա՝ դուստր՝ Զերուբալևան և որդին՝ Ադամը։ Հետագայում ամուսնացել է Հանայի հետ, և ունեցել են ևս մեկ դուստր՝ Սինիլգա Էյսենսչրեյբեր Պեննը[6]։

1940 թվականից մինչև մահը՝ 1972 թվական, Պեննը ապրել է Դիզենգոֆ փողոցի հյուսիսային հատվածում գտնվող փոքրիկ բնակարանում, տեղական ոստիկանության հարևանությամբ[7]։

Գրական գոծունեություն խմբագրել

Պաղեստինում հաստատվելուց հետո Պեննը սկսեց եբրայերեն պոեզիա գրել։ Այդ բանաստեղծությունները նա հրատարակել է «Դավար» թերթում և գրական մի շարք ամսագրերում։ Որպես մարքսիստ և Իսրայելական կոմունիստական կուսակցության անդամ՝ նա խմբագրել է կուսակցության «Կոլ Հաամ» գրական բաժինը։

 
Ալեքսանդր Պեննի հուշաքարը Թել Ավիվում

1957 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծություների «Ճանապարհին» ժողովածուն՝ Գերշոն Նիսպելի պատկերազարդումներով։ Չնայած Կոմունիստական կուսակցությանը նրա անդամակցությանը, Պեննը պնդել է, որ ժողովածուում ընդգրկեն հրեական և սիոնիստական բովանդակությամբ բանաստեղծություններ, որի համար նրան կուսակցությունից քննադատել են դեվիանտ վարքի համար։ 1958 թվականին Քեշեթ գրական պարբերականի խմբագիր Ահարոն Ամիրը հրատարակեց Պեննի մի շարք բանաստեղծություններ։ Չնայած քաղաքական համոզմունքների համար Պեննը արտաքսված էր, առաջատար գրական գործիչները շարունակում էին հանդիպել նրա հետ և հիանալ նրա աշխատանքներով, այդ թվում` Ավոտ Եշուրուն[8]։

Պեննի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Վիդուի» (Իմ խոստովանություն), սիրո և մահվան մասին տագնապալի մի նմուշ է։ Բանաստեղծության համար 1970-ական թվականներին գրվել է երաժշտություն, որը ձայնագրել են բազմաթիվ իսրայելցի երգիչներ ու երաժիշտներ, այդ թվում`Միխալ Տալը, Յուդիթ Ռավիցը և Մարինա Մաքսիմիլյան Բլյումինը։

1989 թվականին եբրայերենով հրատարակվել է Պեննի կենսագրությունը "Shalekhet Kokhavim" («Սփռված աստղեր. Ալեքսանդր Պենն։ Կյանքն ու գործունեությունը մինչև 1940 թվական»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
  3. «Пэнн Александр (Penn Aleksandr)». Электронная еврейская энциклопедия (Electronic Jewish Encyclopedia) (Russian). Արխիվացված օրիգինալից հուլիսի 6, 2017-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Alexander Penn». The Institute for the Translation of Hebrew Literature. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Her mother's daughter
  6. Man of Many Parts
  7. «All we have left». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Life After Baghdad: Memoirs of an Arab-Jew in Israel, 1950-2000, Sasson Somekh». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պենն» հոդվածին։