Ալեքսանդր Պաստեռնակ
Ալեքսանդր Լեոնիդովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Александр Леонидович Пастернак, 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար և ուսուցիչ, հուշավիպագիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։
Ալեքսանդր Պաստեռնակ ռուս.՝ Александр Леонидович Пастерна́к | |
---|---|
Ծնվել է | 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1982[1][2][3][…] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ոճ(եր) | Կոնստրուկտիվիզմ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ | |
Alexander Pasternak Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսանդր Պաստեռնակը ծնվել է 1893 թվականին Մոսկվայում, նկարիչ Լեոնիդ Պաստեռնակի ընտանիքում։ Գրող Բորիս Պաստեռնակի կրտսեր եղբայրն է։ Սովորել է Մոսկվայի 5-րդ գիմնազիայում. նրա համադասարանցին է եղել Վլադիմիր Մայակովսկին։ 1917 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։ 1918-1923 թվականներին աշխատել է Շատուրստրոյում որպես ճարտարապետներ Լեոնիդ Վեսնինի ու Վալենտին Դուբովսկու օգնական Շատորայի պետական շրջանային էլեկտրակայան կառուցման ժամանակ։ 1921 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը։ 1923 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ[4]։ 1924 թվականի հունվարին Կառավարական հանձնաժողովի հանձնարարությամբ ջրաներկով վատմանի վրա նկարել է մահացած Վլադիմիր Լենինին նրա մարմինը զմռսելուց առաջ[5]։
1920-ական թվականներին Ալեքսանդր Պաստեռնակը եղել է կոնստրուկտիվիզմի գաղափարների կողմնակից։ Անդամակցել է Ժամանակակից ճարտարապետների միությանը (ռուս.՝ Объединение современных архитекторов, ОСА), եղել «Современная архитектура» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ[6]։ 1927 թվականին Ալեքսանդր Պաստեռնակի աշխատանքները ցուցադրվել են Ժամանակակից ճարտարապետության առաջին ցուցահանդեսում[7]։
1927 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն աշխատել է Ստրոմստրոյում. զբաղվել է սիլիկատային նյութերի արտադրման գործարանների նախագծման ու կառուցման հարցերով[8]։ 1929 թվականին եղել է «Гипрострой» տրեստի տեխնիկական ղեկավար. այնտեղ նրա ղեկավարությամբ աշխատել են Վասիլի Սիմբիրցևը, Իլյա Գոլոսովը և այլ ճարտարապետ-նախագծողներ[9]։
1930 թվականին եղել է Շինարարական նախագծման համամիութենական նորմերի ու տեխնիկական պայմանների մշակման ստանդարտացման համամիութենական կոմիտեի հանձնաժողովի անդամ[10]։ 1930-1933 թվականներին աշխատել է Քաղաքների նախագծման պետական ինստիտուտում (ռուս.՝ Государственный институт проектирования городов, Гипрогор) և ՌՍՖՍՀ պետպլանի շինբաժնում, զբաղվել է բնակավայրերի պլանավորման հարցերով[11]։ 1930-ական թվականներին աշխատել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառույցների նախագծման վրա[12]։ 1932-1955 թվականներին դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։
Ալեքսանդր Պաստեռնակը մահացել է 1982 թվականին Մոսկվայում։
Նախագծեր և կառույցներ խմբագրել
- Մոսկվայում ռուս-գերմանական առևտրաարդյունաբերական միության (ռուս.՝ Русско-германское торгово-промышленное общество, Русгерторг) տան մրցութային նախագիծ, համահեղինակներ՝ ճարտարապետներ Վ. Վլադիմիրով, Մոիսեյ Գինզբուրգ (1926)[13],
- Աշխատավորների համար նոր տիպի բնակարանի նախագիծ (1927),
- Մեծ Ուֆայի (Ուֆայի արդյունաբերական շրջան) շրջանային պլանավորման կոմպլեքս նախագիծ, Մ. Գինզբուրգի ղեկավարությամբ[13],
- Ուրալի ժողովրդական տնտեսության մարզային խորհրդի բնակելի տուն, համահեղինակներ՝ ճարտարապետ Մ. Գինզբուրգ, ինժեներ Ս. Պրոխորով (1929-1931, Սվերդլովսկ)[14],
- Աշխատավորական բնակարանային շինարարական կորպորատիվ ընկերության բնակելի տուն «Ցուցադրական շինարարություն», համահեղինակներ՝ ճարտարապետներ Միխայիլ Բերշչ, Իվան Լեոնիդով, Վ. Վլադիմիրով, Իգնատի Միլինիս, Լ. Սլավինա, ինժեներ Ս. Օռլովսկի (1929-1931, Մոսկվա, Գոգոլի բուլվար, 8, կառ. 1, 2, 3)[14].
- Թուրքիայում մասնակցել է տեքստիլ կոմբինատի նախագծմանը (1933, Կեսարիա)[15],
- Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառույցներ. ջրարգելակ № 4, վերին մասի ղեկավարման աշտարակ, պոմպային կայան (1930-ական թվականներ)[12]։
Հրատարակություններ խմբագրել
- Пастернак А. Урбанизм // Современная архитектура. — 1926. — № 1.
- Пастернак А. Пути к стандарту // Современная архитектура. — 1927. — № 2.
- Пастернак А. Новые формы современного жилья // Современная архитектура. — 1929. — № 5.
- Пастернак А. Споры о будущем города // Современная архитектура. — 1930. — № 1—2.
- Пастернак А. Л. Воспоминания. — М.: Прогресс-Традиция, 2002. — 432 с. — 5000 экз. — ISBN 5-89826-081-1
- Пастернак А. Л. Общественные центры городов античного мира, средних веков и классицизма. — М.: Строительство и Бизнес, 2007. — 392 с. — ISBN 5-94312-004-1
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ Казусь, 2009, էջ 82
- ↑ В. Рябцев Эксперимент длиной в семьдесят три года // Техника—молодёжи. — 1997. — № 10. — С. 26.
- ↑ Хан-Магомедов, 1996, էջ 404
- ↑ Хан-Магомедов, 1996, էջ 415
- ↑ Казусь, 2009, էջ 295
- ↑ Казусь, 2009, էջ 223
- ↑ Казусь, 2009, էջ 218
- ↑ Казусь, 2009, էջ 154, 447
- ↑ 12,0 12,1 Михайлов А. И. Архитектура канала Москва—Волга. — М.: Издательство Всесоюзной Академии архитектуры, 1939. — С. 33—37.
- ↑ 13,0 13,1 Хан-Магомедов С. О. Моисей Гинзбург. — М.: Архитектура-С, 2007. — С. 128—130. — 136 с. — (Творцы авангарда).
- ↑ 14,0 14,1 Казусь, 2009, էջ 142
- ↑ Казусь, 2009, էջ 300
Գրականություն խմբագրել
- Казусь И. А. Советская архитектура 1920-х годов: организация проектирования. — Прогресс-Традиция, 2009. — 488 с. — ISBN 5-89826-291-1
- Хан-Магомедов С. О. Архитектура советского авангарда: Книга 1: Проблемы формообразования. Мастера и течения. — М.: Стройиздат, 1996. — 709 с. — ISBN 5-274-02045-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պաստեռնակ» հոդվածին։ |