Ալեքսանդր Պանով (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պանով (ռուս.՝ Александр Владимирович Панов, սեպտեմբերի 21, 1975(1975-09-21)[1], Կոլպինո, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտոլիստ, հարձակվող։ «Իժորեց» մանկական թիմի (մարզիչ՝ Վ. Ի. Տիմոշենկո) և «Զենիթի» ՕՌՄՊՄԴ-ի (մարզիչներ՝ Ն. Վորոնին, Վ.Բուլավին) սան է։ Ռուսաստանի սպորտի վարպետ։ Ամուսնացած է, ունի երեք որդի՝ Նիկիտա, Կուզմա և Տիմոֆեյ[2]։

Ալեքսանդր Պանով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1975(1975-09-21)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Կոլպինո, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 165 սանտիմետր
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-1994 Ռուսաստան Զենիթ-2 34 (20)
1994 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 25 (4)
1995 Ռուսաստան Դինամո (Վոլոգդա) 3 (0)
1996 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բաոկան 12 (19)
1997-2000 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 90 (25)
1997-1998 ֆարմ ակումբՌուսաստան Զենիթ 2 11 (1)
2000-2001 Ֆրանսիա Սենտ Էտիեն 15 (1)
2001 ֆարմ ակումբՖրանսիա Սենտ Էտիեն] (Բ) ? (0)
2001  Շվեյցարիա Լոզան 4 (0)
2002 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 24 (4)
2003 Ռուսաստան Դինամո (ՍՊԲ) 39 (23)
2004-2006 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 67 (27)
2006-2007 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 8 (0)
2007  Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 25 (8)
2010 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 8 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Պանովը մանուկ հասակում «դժվար դեռահաս» է եղել, խմել է, ծխել, օգտագործել թմրանյութեր, սեփական խոսքով՝ եղել է գոպնիկ[2][3]։ Հետո սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 1993 թվականին հայտնվել է «Զենիթում»։ Ավելի ուշ խաղացել է Վոլոգդայի «Դինամոյում» և չինական «Բաոկանում»։

1997 թվականին Անատոլի Բիշովեցը Պանովին վերադարձրել է «Զենիթ»[3]։ Այնտեղ նա խաղացել է 3 տարի։ 1999 թվականին նվաճել է Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում խփելով 2 գոլ։

Այնտեղից մեկնել է ֆրանսիական «Սենտ Էտիեն», որտեղ անցկացրել է միայն մեկ մրցաշրջան՝ վնասվածքների պատճառով քիչ ելույթ ունենալով[3]։

1990-ականների վերջին բժիշկները կասկածել են Պանովի մոտ հեպատիտի առկայությանը, սակայն ախտորոշումը չի հաստատվել[4]։ Բուժվել է սինուսիտի դեմ[5][6][7][8][9]։

2010 թվականի օգոստոսի 23-ին վերսկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և ընդգրկվել է Մոսկվայի «Տորպեդոյի» հայտացուցակում[10]։ 2011 թվականից հանդես է եկել «Տորպեդո» (Լյուբերցի), Մոսկվայի «Պրոտոն» և «Բարս» սիրողական թիմերի կազմում։

Հավաքական խմբագրել

1998-2004 թվականներին հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում, անցկացրել է 17 հանդիպում և խփել է 4 գոլ։ Առաջին խաղն անցկացրել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին Բրազիլիայի դեմ, որում Ռուսաստանը պարտվել է 1:5 հաշվով։

Հայտնի է «Ստադ դե Ֆրանսում» դեմ Ֆրանսիայի հավաքականի խաղում Ռուսաստանի հավաքականի խաղու խփած դուբլի շնորհիվ, երբ հանդիպումն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ (5 հունիսի 1999, 3:2)։ Հավաքականի կազմում վերջին խաղն անցկացրել է 2004 թվականի մայիսի 25-ին Ավստրիայի դեմ, որն ավարտվել է ոչ ոքի (0:0)։

Պանովը եղել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու թեկնածուների ցուցակում, սակայն չի ընդգրկվել վերջնական հայտացուցակում[11]։ Նշվել են մի քանի վարկածներ, այդ թվում՝ ընկճվածություն, մարզական պատճառներ[12], վնասվածք[13] կամ կրած վարակիչ հիվանդություն[14]։

Կարիերայի ավարտից հետո խմբագրել

Ավարտելով կարիերան՝ մնացել է Մոսկվայում՝ Բուտովոյում[15]։ 2013 թվականին հիմնադրել է «Պանտերա» ֆուտբոլային դպրոցը[16]։

Կյանքի գլխավոր ակումբը համարում է «Տորպեդոն», երկրպագում է «Սպարտակին», «Ֆրատրիայի» անդամ է[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Զենիթ

  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 1998/99

  Տորպեդո (Մոսկվա)

  • ՖԱԼ առաջնության երկրորդ դիվիզիոնի հաղթող («Կենտրոն» տարածաշրջան) - 2010

Անձնական ձեռբքրումներ

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում – № 1 - 1999 և 2000; № 3 - 1998 и 2004
  • Երկրորդ լիգայի լավագույն ռմբարկու - 1993
  • Երկրորդ դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստ - 2003
  • Առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու - 2003
  • «Աղեղնավոր» մրցանակի դափնեկիր է 1999 թվականի «Մրցաշրջանի լավագույն հարձակվող» անվանակարգում։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա[18] Գավաթ[19] Եվրագավաթ[20] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զենիթ 1994* 25 4 2 0 27 4
Ընդամենը 25 4 2 0 0 0 27 4
Դինամո 1995** 3 0 0 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 3 0
Զենիթ 1997 22 4 3 1 25 5
1998 23 8 2 1 25 9
1999 29 5 3 2 2 1 34 8
2000 16 8 0 0 1 1 17 9
Ընդհանուր 90 25 8 4 3 2 101 31
Սենտ Էտեն 2000/01 7 1 0 0 7 1
2001/02* 9 0 1 0 10 0
Ընդհանուր 16 1 1 0 0 0 17 1
→ Լոզան 2000/01 3 0 0 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 3 0
Դինամո (Մոսկվա) 2002 24 4 1 0 25 4
Ընդհանուր 24 4 1 0 0 0 25 4
Դինամո 2003* 39 23 0 0 39 23
Ընդհանուր 39 23 0 0 0 0 39 23
Տորպեդո (Մոսկվա) 2004 30 15 2 2 32 17
2005 28 10 5 1 33 11
2006 9 2 4 1 13 3
Ընդհանուր 67 27 11 4 0 0 78 31
Զենիթ 2006 8 0 1 1 0 0 9 1
Ընդամենը 123 29 11 5 3 2 137 36
Տորպեդո (Մոսկվա) 2007* 25 8 2 1 27 9
Ընդհանուր 25 8 2 1 0 0 27 9
Տորպեդո (Մոսկվա) 2010** 8 2 0 0 8 2
Ընդհանուր 100 37 13 5 0 0 113 42
Ընդհանուր կարիերայում 308 94 26 10 3 2 337 106

Արվեստում խմբագրել

  • Ալեքսանդր Պանովը հիշատակվում է «Բիվնի» խմբի «Форварды» երգում։
  • Նաև «Սպլին» խմբի «Моё сердце» երգում կան «բայց ես էլ, փառք Աստծո... ֆրանսիացիներին չեմ խփել» (ռուս․՝ «но так и я, слава Богу… …французам не забивал») տողերը, ինչը կարելի է համարել ուղղակի հղում Պանովի և Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման վերաբերյալ։ Իր հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Պանովը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Վասիլևին այս երգի համար[21]։

Պանովի հանդիպումները Ռուսաստանի հավաքականում խմբագրել

27 հունիսի 2009-ի դրությամբ

Ընդհանուր՝ 17 խաղ / 4 գոլ, 11 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Советский спорт-Футбол»: «Александр Панов „…А за Ионовым буду следить лично!“». № 3 (398), 24.01.2012
  3. 3,0 3,1 3,2 «Чемпионат.ру»: «Панов: одна мечта осталась в жизни…» Արխիվացված 2011-01-24 Wayback Machine. 21.01.2011
  4. Футболист Александр Панов рассказал, почему не любит «Зенит»
  5. По просьбе Романцева и Гершковича Махачкала на 75 минут стала Люксембургом
  6. Панов улетел во Францию
  7. Панов командирован в «Лозанну» до декабря
  8. Желания ехать в «Лозанну» у меня по-прежнему нет
  9. Шанс обыграть «Спартак» дважды в сезоне есть только у «Реала» и «Зенита»
  10. «Спорт-Экспресс»: «Панов снова в „Торпедо“». 23.08.2010.
  11. «Спорт-Экспресс»: «EURO-2004. Осталось 2 дня: самые большие потери — у России». 10.06.2004
  12. «Спорт-Экспресс»: «До EURO-2004 осталось 10 дней: на флажке». 2.06.2004
  13. «Спорт-Экспресс»: «До EURO-2004 осталось 8 дней: Георгий Ярцев: „В интересах сборной Смертин способен на многое“»
  14. «Спорт-Экспресс»: «EURO-2004. Осталось 7 дней: есть ли у Ярцева козырь в рукаве?»
  15. Александр Панов: «Пантера» — это дом, в который мы приглашаем всех
  16. ФШАП «Пантера» г. Москва
  17. Панов: мой дом — Москва, а не Питер. И да, я фанат «Спартака», не «Зенита»
  18. Պրեմիեր լիգա, Լիգա 1
  19. Ռուսաստանի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ
  20. ՈՒԵՖԱ գավաթ, Ինտերտոտոյի գավաթ
  21. Артем Лисовский (29.03.2016). «Панов: матч с Францией получился как у "Сплина" - "сердце остановилось и снова пошло"». РИА-Новости. rsport.ria.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պանով (ֆուտբոլիստ)» հոդվածին։