Ալեքսանդր Ուդալցով
Ալեքսանդր Ուդալցով (ռուս.՝ Алекса́ндр Ива́нович Удальцо́в, հուլիսի 5, 1951), խորհրդային և ռուսական դիվանագետ։
Ալեքսանդր Ուդալցով | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Մոսկվայի պետական համալսարան և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1951 (73 տարեկան) |
Հայր | Ivan Udaltsov? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1973) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1985)։ 1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի տեղակալ։
- 1994-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
- 1996 թվականի նոյեմբերի 25-ից-2001 թվականի փետրվարի 13-ը՝ Լատվիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2001 թվականի մարտից-հուլիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
- 2001-2005 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
- 2005 թվականի հունիսի 16-ից-2010 թվականի ապրիլի 20-ը՝ Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
- 2010-2013 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
2013 թվականի հոկտեմբերի 1-ից՝ Լիտվայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6]։ Հավատարմագրերը հանձնվել են 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։
2017 թվականի մայիսի 8-ին Ուդալցովի ծաղկեպսակը Վիլնյուսի «անտառային եղբայրների» հուշարձանին դնելը ոչ միակարծիք արձագանք է առաջացրել հասարակության և ԶԼՄ-ների շրջանում[7][8][9]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է։ Ունի որդի և դուստր։
Ալեքսանդր Իվանովիչ՝ Հունաստանում ԽՍՀՄ դեսպան Իվան Իվանովիչ Ուդալցովի որդին, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Իվան Դմիտրևիչ Ուդալցովի թոռը, քաղաքական գործիչ Սերգեյ Ստանիսլավովիչ Ուդալցովի հորեղբայրը։
Քույրը՝ Մարգարիտա Իվանովնա Ուդալցովան, ամուսնացած է պատմական գիտությունների դոկտոր Ստանիսլավ Վասիլեևիչ Տյուտյուկինի հետ։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2000 թվականի հուլիսի 17)՝ За большой вклад в организацию празднования 55-летия Победы в Великой Отечественной войне 1941—1945 годов и защиту прав ветеранов-соотечественников, проживающих в Латвии[10].
- Բարեկամության շքանշան (2009 թվականի փետրվարի 2)՝ За большой вклад в реализацию внешнеполитического курса Российской Федерации, многолетнюю безупречную дипломатическую службу[11].
- Կրկնակի սպիտակ խաչի II աստիճանի շքանշան (2010 թվականի ապրիլի 15, Սլովակիա)[12]
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԱրտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի փետրվարի 10)[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.11.1996 № 1601 «О назначении Удальцова А.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Латвийской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 13.02.2001 № 158 «О Удальцове А.И.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.06.2005 № 701 «О назначении Удальцова А. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Словацкой Республике»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.04.2010 № 483 «О Удальцове А.И.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.10.2013 № 758 «О назначении Удальцова А. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Литовской Республике» Արխիվացված 2015-06-10 Wayback Machine
- ↑ ВЕНОК «ЛЕСНЫМ БРАТЬЯМ»
- ↑ «Посол РФ в Литве Удальцов почтил память «лесных братьев». Русофобия и реабилитация нацизма от имени МИД РФ?». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Скандал: российские дипломаты в Литве почтили память
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 17.06.2000 № 227-РП «О поощрении Удальцова А. И.»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 02.02.2009 № 107 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ [1](սլովակ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2004 № 176 «О присвоении Удальцову А. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»