Ալեքսանդր Եգորի Շահվեդով (Շահվեդյան) (հոկտեմբերի 1, 1878(1878-10-01), Այգեհատ, Հայաստան - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, կուսակցական և քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1912)։

Ալեքսանդր Շահվերդով
Ծնվել էհոկտեմբերի 1, 1878(1878-10-01)
ԾննդավայրԱյգեհատ, Հայաստան
Մահացել է1937
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սովորել է Թիֆլիսի, ապա՝ Բաքվի դասական գիմնազիաներում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1907։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է դեռևս գիմնազիայում սովորելիս։ Բաքվում հաճախել է աշակերտական մարքսիստական խմբակի պարապմունքներին և մասնակցել հեղափոխական շարժումներին։ 1905 թվականին, Պետերբուրգի Նևսկի հրապարակում տեղի ունեցած ուսանողական ցույցին ակտիվ մասնակցության համար, վտարվել է համալսարանից։ 1907 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Հետապնդումներից խուսափելու նպատակով տեղափոխվել է Քութայիս, որտեղ աշխատել է որպես հաշտարար դատավոր։ 1912 թվականից կապեր հաստատելով Սարգիս Կասյանի, Ֆիլիպ Մախարաձեի, Ասքանազ Մռավյանի և այլոց հետ՝ կատարել է կուսակցության Թիֆլիսի կազմակերպության հանձնարարությունները։ 1917 թվականին ՌՍԴԲԿ-ի կողմից ներկայացվել է Թիֆլիսի քաղաքային դումայի դեպուտատ։ Հեղափոխական գործունեության համար երկու անգամ (1917 և 1920) ձերբակալվել է։ 1920 թվականին աշխատել է Խորհրդային Ռուսաստանի Թիֆլիսի ներկայացուցչությունում։ 1921 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ, ապա՝ արդարադատության ժողկոմ։ 1923 թվականին նշանակվել է Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի քարտուղար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429