Ալեքսանդր Նելիդով

ռուս դիվանագետ

Ալեքսանդր Իվանովիչ Նելիդով (ռուս.՝ Александр Иванович Нелидов, հունիսի 11 (23), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 5 (18), 1910, Փարիզ, Ֆրանսիա), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Նելիդով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11 (23), 1835
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 5 (18), 1910 (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, դեսպան և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինOlga Dmitrievna Nelidova (nee Khilkova)?
Ծնողներհայր՝ Ivan Alexandrovich Nelidov?[2], մայր՝ Alexandra Janovsky?[2]
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներԴմիտրի Նելիդով, Vladimir Nelidov? և Alexander Alexandrovich Nelidow?[2]
 House of Nelidov Վիքիպահեստում

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից առաջ՝ Կ. Պոլսի ռուսական դեսպանության խորհրդական, պատերազմի ժամանակ՝ Բալկանյան թերակղզում գործող բանակի գլխավոր հրամանատարի դիվանագիտական գրասենյակի պետ, 1883-1897 թվականներին՝ դեսպան Թուրքիայում։ 1877 թվականի նոյեմբերին կազմել է Թուրքիայի հետ հաշտության նախնական պայմանները, որոնք ընկան նրա ստորագրած՝ 1877 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի հիմքում։

19-րդ դարի 90-ական թվականների կեսին ակտիվ դիրքորոշում է ունեցել Հայկական հարցում։ Հայկական ջարդերի կապակցությամբ ռուսական կառավարությանը հորդորել է (1895 թվականի հոկտեմբերի 12) օգնություն ցույց տալ աղետյալներին։ 1895 թվականի նոյեմբերի 11-ինտերությունների ներկայացուցիչների ժողովում խորհուրդ է տվել դեսպաններին՝ համոզել իրենց կառավարություններին ռազմանավեր մտցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Նրա կարծիքով, այդ քայլը կզսպեր սուլթանին և հնարավորություն կընձեռեր խուսափել քաղաքական բարդություններից։ Ընդհանրապես Նելիդովը կրքոտ կողմնակից էր Ռուսաստանի կողմից սևծովյան նեղուցների գրավման և իր խորհուրդներով Նիկոլայ Երկրորդ ցարին մղում էր այդ քայլին։ Բայց Ֆրանսիայի ընդդիմադիր դիրքորոշումն ու Ռուսաստանի ֆինանսների նախարար Ս. Վիտտեի ուժեղ հակազդեցությունը ցարին հետ պահեցին (1896) այդ քայլից։ Նելիդովի 1895-1896 թվականների հաղորդագրությունները Կ. Պոլսի հայկական ջարդերի մասին փաստական հարուստ նյութ են պարունակում և կարևոր սկզբնաղբյուր են Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը ուսումնասիրելու համար[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Ա. Կիրակոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 354
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նելիդով» հոդվածին։