Ալեքսանդր Միքայելյանց Արղության - Երկայնաբազուկ

Ալեքսանդր Միքայելի Արղության-Երկայնաբազուկ (դեկտեմբերի 13, 1860(1860-12-13)), հայազգի պետական գործիչ, հրապարակախոս, Թիֆլիսի քաղաքագլուխ, Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ[1]։

Ալեքսանդր Միքայելի Արղության - Երկայնաբազուկ
Թիֆլիսի քաղաքագլուխ
1902 -
Նախորդող Գևորգ Գրիգորյան Եվանգուլյանց
Հաջորդող Քրիստափոր Վերմիշյան
 
Կրթություն՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարան
Մասնագիտություն՝ Գյուղատնտեսություն
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1860
Դինաստիա Արղության-Երկայնաբազուկներ
Զավակներ Լյուսյա Արգուտինսկայա

Ալեքսանդր Միքայելյանը նախնական կրթությունը ստացել է նախ Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, ապա ՝ շարունակել Մոսկվայում։ Մասնագիտացել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում[1]։

Ուսումը ավարտելուց հետո կատարել է տարբեր տեսակի պետական հանձնարարականներ։ Մասնավորապես, նրան է հանձնարարվել Հարավային Կովկասի գյուղական կյանքի տնտեսական հետազոտություններ կատարելը։ Հարավային Կովկասի երկաթուղիների վարչության հանձնարարությամբ ուսումնասիրել և կազմել է Բորչալուի գավառի 25-ամյա գործունեության տեղեկագիրը[1]։

Թղթակցել է տարբեր ռուսալեզու թերթերի[2]։ Առանձին աշխատությամբ հրատարակել է Բորչալու գավառի տնտեսական խնդիրների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություն[3]։ Մամուլում հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով[4][1]։

1896 թվականի նոյեմբերի 11-ին Ա.Միքայելյանը ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ[5]։ 1899 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած Թիֆլիսի փոխքաղաքագլխի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել՝ մրցակցելով Մ.Ս.Շեստակովի, Ե.Ե.Խոսրովյանի և Վ.Մ.Չերքեզովի հետ։ Փոխքաղաքագլուխ է ընտրվել Մ.Ս.Շեստակովը[6]։ 1901 թվականի հունվարի 8-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ, սակայն նահանգապետի կողմից չհաստատվելու պատճառով 1901 թվականի փետրվարի 24-ին դուրս է մնացել ոչ միայն անդամությունից[7], այլև փոխքաղաքագլխի պաշտոնից, որը ստանձնել էր 1900 թվականի փետրվարի 21-ից[7]։ Քաղաքային վարչության և խորհրդի անդամության ժամանակ նրա վերահսկողության ներքո են եղել քաղաքի կրթության, առողջապահության և բարեգործության ոլորտները[1][2]։

1902 թվականի դեկտեմբերի 16-ին Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկը ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ, սակայն նահանգային իշխանության կողմից չհաստատվելու պատճառով չի պաշտոնավարել[8]։ Նրա ընտրության չհաստատվելը բացասական է ընդունվում քաղաքի հասարակության կողմի, քանի որ ժողովուրդը տեսել էր քաղաքի համար նրա կատարած աշխատանքը[1]։

1907 թվականի դեկտեմբերի 3-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ[2]։ 1910 թվականին քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի բացակայության ժամանակ Արղության-Երկայնաբազուկը ստանձնել է վարչության շինարարական բաժնի ղեկավարությունը[1][9]։

Արղության-Երկայնաբազուկը երկրորդ անգամ փոխքաղաքագլուխ է ընտրվել 1911 թվականի փետրվարի 28-ին[10]։ 1916 թվականին Թիֆլիսի խորհրդի մայիսի 31-ի նիստի ժամանակ հերթական անգամ ընտրվել է քաղաքային վարչության անդամ 4 տարի ժամկետով[1][11]։

Ալեքսանդր Միքայելյան Արղության-Երկայնաբազուկը Թիֆլիսում բնակվում էր Ալեքսանդրովյան փողոցի N32 տանը[1][12][13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 «Տարազ» 1902, N 48, էջ 466։
  3. Аргутинский-Долгоруков А.М., Борчалинский уезд в экономическом и коммерческом отношениях, Тифлис, 1897.(ռուս.)
  4. Аргутинский А., Колонисты и туземцы Борчалинск. уезда. Очерки и наброски, “Новое обозрение”, 1895, N 3720, 3721, 3722.(ռուս.)
  5. “Известия Тифлисской городской думы”, N 4, Тифлис, 1911, ст. 20.(ռուս.)
  6. «Տարազ» 1899, N 11, էջ 282։
  7. 7,0 7,1 “Известия Тифлисской городской думы”, N 4, Тифлис, 1911, ст. 19-20.(ռուս.)
  8. “Известия Тифлисской городской думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
  9. “Тифлисский Листок”, 1910, N 184.(ռուս.)
  10. “Известия Тифлисской городской думы”, N 4, Тифлис, 1911, ст. 19.(ռուս.)
  11. «Հովիտ» 1916, N 21, էջ 335։
  12. “Кавказский Календарь на 1909 г”, Тифлис, 1908, ст. 999, 1130.(ռուս.)
  13. “Кавказский Календарь на 1911 г”, Тифлис, 1911, ст. 763.(ռուս.)