Ալեքսանդր Մելիք-Փաշայան (բժիշկ)

հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մելիք-Փաշայան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Ալբերտի Մելիք-Փաշայան (հունվարի 1, 1938(1938-01-01), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական ծառայության գնդապետ։

Picto infobox med.png
Ալեքսանդր Մելիք-Փաշայան
Ծնվել էհունվարի 1, 1938(1938-01-01) (83 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ«Աշխատանքի վետերան» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսանդր Մելիք-Փաշայանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի), մաթեմատիկոսների ընտանիքում։ 1945-1955 թվականներին սովորել է Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցում, 1955-1961 թվականներին՝ Լենինգրադի ռազմա-բժշկական ակադեմիայում։ 1955-1980 թվականներին որպես զինվորական բժիշկ ծառայել է Խորհրդային Միության զինվորական նավատորմում, 12 տարի եղել է ատոմային սուզանավերի ռազմածովային բժիշկ (Կամչատկա, Խաղաղ օվկիանոս)։ 1980-1991 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի առողջապահության վարչության հրահանգիչ, ՀՀ առողջապահության նախարարության Պլանային-ֆինանսական վարչության գլխավոր տնտեսագետ, այնուհետև՝ վարչության պետ, 1991 թվականից՝ «Նորք» հոգեբուժական առողջության հանրապետական կենտրոնի տնօրեն։ 1991 թվականին վերապատրաստման դասընթացների է մասնակցել Մոսկվայի Վ. Սերբսկու անվան դատական հոգեբուժության գիտահետազոտական ինստիտուտում։

1953-1954 թվականներին եղել է Հայաստանի շախմատի չեմպիոն, ունի վարպետության թեկնածուի կոչում։ 1994 թվականից «Յունեսկոյի» մագիստոս է, բարձրագույն կատեգորիայի առողջապահության կազմակերպիչ[1]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի 6 երեխա։

ԱնդամակցությունԽմբագրել

  • «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ
  • Ազնվականների միության անդամ, 1994

ՊարգևներԽմբագրել

  • «Աշխատանքի վետերան» մեդալ, 1980
  • «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան, 1982
  • Զինվորական կառավարական պարգևներ
  • ՀՀ ԳԽ նախագահության պատվոգրեր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Administrator։ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԲԵՐՏԻ ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆ»։ www.amiab.am։ Վերցված է 2016-11-27 

ԱղբյուրներԽմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։