Ալեքսանդր Կովալենկո

խորհրդային ֆուտբոլիստ

Ալեքսանդր Պյոտրի Կովալենկո (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Ковале́нко, օգոստոսի 9, 1943(1943-08-09), Polevskoy, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2002(2002-04-01), Երևան, Հայաստան), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել «Արարատ» ակումբում, որի կազմում 1973 թվականի դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 թվականին՝ արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Football pictogram.svg
Ալեքսանդր Կովալենկո
Ալեքսանդր Կովալենկո.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Պյոտրի Կովալենկո
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1943(1943-08-09)
Ծննդավայր Polevskoy, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ ապրիլի 1, 2002(2002-04-01) (58 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Հասակ 172 սանտիմետր
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1960 - 1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 281 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ալեքսանդր Կովալենկոն եղել է Երևանի «Արարատի» հայտնի ֆուտբոլիստ Քաջայր Փոլադյանի սանը։

Արդեն երիտասարդական տարիքից հայտնվել է «Արարատի» հիմնական կազմում։ Մանուկ Սամերջյանի հրաժեշտի խաղից հետո Կովալենկոն ստացել է 4-րդ համարի մարզաշապիկը։ Խաղացել է պաշտպանության գծում։ Եղել է թիմի ավագը, 1965 թվականին ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբում (ավագ մարզիչ՝ Ա. Ֆալյան) գրավել է առաջին տեղը, արժանանալով փոքր ոսկե մեդալի։

ԽՍՀՄ Բարձրագույն լիգայում անցկացրել է 281 խաղ և խփել է 19 գոլ։ Եվրագավաթներում անցկացրել է 4 հանդիպում։

Կովալենկոն Հրազդան մարզադաշտում խփված առաջին գոլի հեղինակն է, որը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին Կայրաթի դեմ հանդիպման ժամանակ (մարզադաշտի բացման խաղ)։ Գոլը հեղինակել է հանդիպման 58-րդ րոպեին[1][2][3]։

Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 1969 թվականի հուլիսի 25-ին անցկացրել է իր միակ հանդիպումը (դուրս է եկել փոխարինման խաղի 46-րդ րոպեին) ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ մասնակցելով Լեհաստանի օլիմպիական հավաքականի դեմ ընկերական խաղին (0:4)[4][5]։

Ալեքսանդր Կովալենկոն մահացել է 2002 թվականի ապրիլի 1-ին Երևանում սրտի կանգից։

ՏիտղոսներԽմբագրել

 
Ալեքսանդր Կովալենկոյի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

ԱկումբայինԽմբագրել

  • ԽՍՀՄ չեմպիոն - 1973[6]
  • ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր - 1971
  • ԽՍՀՄ գավաթակիր - 1973, 1975

ԱնձնականԽմբագրել

  • Ընդգրկվել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում - 1971, 1973

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Григорян А. Г. Свой среди своих — Газета «Урарту» № 23 2001

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել