Ալեքսանդր Կարաօղլանով
Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանով (հունվարի 3, 1910, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 2000, Մոսկվա, Ռուսաստան), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1977)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ ԽՍՀՄ վաստակավոր շինարար։ ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար։
Ալեքսանդր Կարաօղլանով | |
---|---|
հունվարի 3, 1910 - մայիսի 1, 2000 (90 տարեկան) | |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Մոսկվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ինժեներական զորքեր |
Ծառայության տարիներ | 1931-1986 |
Կոչում | գեներալ-գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1936)։ 1939 թվականին նշանակվել է Մոսկվայի հույժ կարևոր պաշտպանական կառույցների շինարարության պետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Մոսկվայի պաշտպանության արևմտյան հատվածի պետ, 1943 թվականից Հյուսիս-արևմտյան, երկրորդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատների ռազմա-շինարարական վարչության պետ։ 1945-1961 թվականներին ծառայել է Մերձբալթյան և Մոսկովյան ռազմական օկրուգներում, 1964 թվականին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմա-շինարարական գլխավոր վարչությունում։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1978 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով, ակնառու արտադրական նվաճումների համար Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանովին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանով և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալով։
1986 թվականին զորացրվել է[1][2].:
Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանովը մահացել է 2000 թվականին։ Թաղված է Մոսկվայում։
Զինվորական կոչումներ
խմբագրել- 1950 - գնդապետ
- 1961 - ինժեներական ծառայության գեներալ-մայոր
- 1967 - ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ
- 1977 - ինժեներական ծառայության գեներալ-գնդապետ
Պարգևներ
խմբագրել- Լենինի 2 շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժուկովի մեդալ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Статья Караогланов Александр Гаврилович на сайте wwii-soldat.narod.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |