Ալեքսանդր Կանայան

կլինիկական ախտաբան, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ

Ալեքսանդր Սուրենի Կանայան (հունիսի 21, 1945(1945-06-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2014(2014-04-05)[1], Երևան, Հայաստան), կլինիկական ախտաբան, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1991)։ Եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորատորիայի ղեկավար։ 2003 թվականին Հայաստանում առաջինն է ներդրել և կիրառել ժամանակակից՝ իմունոհիստոքիմիա մեթոդը[2]։

Ալեքսանդր Կանայան
Ծնվել էհունիսի 21, 1945(1945-06-21)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 5, 2014(2014-04-05)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1968)
Մասնագիտությունախտաբան և հյուսվածաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Կանայանը ծնվել է 1945 թվականի հունիսի 21-ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1974-1988 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կոլեգիայի անդամ, 1988-1993 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, 1993-1996 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, 1996-2014 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկական ախտաբանության բաժանմունքի ղեկավար[3]։

Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրվել է աշխարհի տարբեր պարբերականներում։ Աշխատանքները վերաբերում են ստամոքսային գեղձերի բորբոքման ախտաբանական անատոմիային, ախտածնության խնդիրներին և բուժմանը։

Մահ խմբագրել

Ալեքսանդր Կանայանը մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին, Երևանում[4]։

Երկեր խմբագրել

  • Ենթաստամոքսային գեղձի բորբոքման ախտաբանական անատոմիան և ախտածնությունը, 1985։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8307
  2. ««Ամբողջ Եվրոպայում Ալեքսանդր Կանայանի կարծիքի հետ հաշվի էին նստում»».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 535։
  4. «Մահացել է ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կանայանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.