Ալեքսանդր Ֆիլիպովիչ Լյայստեր (ռուս.՝ Александр Филиппович Ляйстер, ապրիլի 4, 1884(1884-04-04) - 1941[1]), ռուս Խորհրդային բնախույզ, աշխարհագրագետ, պրոֆեսոր 1932 թվական։

Ալեքսանդր Լյայստեր
Александр Ляйстер
Ծնվել էապրիլի 4, 1884(1884-04-04)
Մահացել է1941[1]
Մասնագիտությունաշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան

Ավարտել է Երևանի արական գիմնազիան 1902 թվականին, Խարկովի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմունքը 1907 թվականին։ 1907-1922 թվականներին դասավանդել է Խարկովում, Գրոզնիում և Թիֆլիսում, 1923-1933 թվականներին՝ Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում։ Ուսումնասիրել է Կովկասը և Հայաստանը։ 1937-1941 թվականները եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, միաժամանակ 1938-1940 թվականներին դասախոսություններ կարդացել Երևանի համալսարանի և Հայկական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 641