Ալեքսանդր Ժիրով
Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Ժիրով (ռուս.՝ Александр Вячеславович Жиров, հունվարի 24, 1991[1][2], Բարնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, գերմանական «Զանդհաուզեն» ակումբի պաշտպան։
Ալեքսանդր Ժիրով ռուս.՝ Александр Вячеславович Жиров | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1991[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բարնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Համար | 2 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Ակումբային կարիերաԽմբագրել
Բարնաուլի «Դինամո» ակումբի սան է։ Կարիերան սկսել է հարազատ ակումբում, որի կազմում երկուսուկես մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանում։
2012/13 մրցաշրջանի կեսին պայմանագիր է կնքել ՖԱԼ առաջնության «Վոլգար» ակումբի հետ, սակայն արդեն կես տարի անց ակումբը դուրս է մնացել լիգայից։ 2013/14 մրցաշրջանում Աստրախանի ակումբի հետ միասին հաղթել է ՖԱԼ առաջնության «Հարավ» տարածաշրջանի մրցաշարում։ 2014/14 մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ ՖԱԼ առաջնությունում և խփել մեկ գոլ։
2015 թվականի հունիսի 19-ին տեղափոխվել է «Անժի» ակումբ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով[3]։ 2015 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի առաջնության յոթերորդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[4]։ 2015/16 մրցաշրջանում մասնակցել է Մախաչկալայի ակումբի բոլոր երեսուն խաղերին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և լիգայում մնալու իրավունքի համար փլեյ-օֆֆի երկու խաղերին ընդդեմ «Վոլգարի»։ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին Ժիրովը խզել է «Անժի» ակումբի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ[5]։
2016 թվականի սեպտեմբերի 15-ին կնքել է պայմանագիր «Տոմ» ակումբի հետ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[6]։ Տոմսկի ակումբում իր նորամուտը կատարել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղում։ 2016 թվականի ավարտին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը Տոմսկի ակումբի հետ աշխատավարձի պարտքերի պատճառով և դարձել է ազատ գործակալ։
2017 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Կրասնոդար» ակումբի հետ և անմիջապես վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Անժի» ակումբ։ 2018 թվականի փետրվարի 13-ին տեղափոխվել է «Ենիսեյ» ակումբ[7]։ 2018 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի «Զանդհաուզեն» ակումբ՝ դառնալով առաջին ռուսը ակումբի պատմության մեջ[8]։
ՀավաքականումԽմբագրել
2015 թվականի մարտի 13-ին Ալեքսանդր Ժիրովը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի կողմից ընդգրկվել է ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու ընտրական խաղին ընդդեմ Չեռնոգորիայի և ընկերական հանդիպմանը Ղազախստանի հավաքականի հետ[9], բայց այդ թիմերի հետ հանդիպումներում խաղադաշտ դուրս չի եկել։
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- 2016 դեկտեմբերի 1-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Դինամո | II դիվիզիոն | 2010 | 28 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 1 |
2011/12 | 30 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 1 | ||
2012/13 | 17 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 1 | ||
Ընդհանուր | 75 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 81 | 3 | ||
Վոլգար | ՖԱԼ | 2012/13 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
ՊՖԼ | 2013/14 | 31 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 3 | |
ՖԱԼ | 2014/15 | 32 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 1 | |
Ընդհանուր | 73 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 73 | 4 | ||
Անժի | Պրեմիեր լիգա | 2015/16 | 30 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 34 | 1 |
2016/17 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 32 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 36 | 1 | ||
Տոմ | Պրեմիեր լիգա | 2016/2017 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 191 | 8 | 8 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 201 | 8 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Александр Жиров перешел в «Анжи»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Анжи»։ 2015-06-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-19-ին։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Александр Жиров забил победный мяч «Анжи» в ворота «Спартака» на его поле» (ռուսերեն)։ Ефрофутбол։ 2015-08-29։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-10-08
- ↑ ««Анжи» расторг контракт с Жировым» (ռուսերեն)։ Sports.ru։ 2016-09-05։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Александр Жиров стал игроком «Томи»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Томь»։ 2016-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Енисей» подписал Жирова, ушедшего из «Краснодара»
- ↑ Жиров перешел в Ակումբ второй Бундеслиги
- ↑ «Расширенный состав национальной сборной» (ռուսերեն)։ Официальный сайт РФС։ 2015-03-13։ Վերցված է 2016-10-08
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Ժիրով կատեգորիայում։ |