Ալեքսանդր Զաուերվեյդ
Ալեքսանդր Իվանովիչ Զաուերվեյդ (փետրվարի 19 (մարտի 2), 1783[1], Կուրզեմե, Լատվիա - հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1844[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), գերմանացի և ռուս նկարիչ, Կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մարտանկարչության պրոֆեսոր:
Ալեքսանդր Զաուերվեյդ գերմ.՝ Alexander Iwanowitsch Sauerweid | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19 (մարտի 2), 1783[1] |
Ծննդավայր | Կուրզեմե, Լատվիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1844[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ![]() |
Կրթություն | Դրեզդենի կերպարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի պրոֆեսոր |
Ժանր | Մարտանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Զավակներ | Q29032472? |
Alexander Sauerweid Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ալեքսանդր Զեյերվեյդը ծնվել է 1789 թվականին Կուրզեմեում: Կրթություն է ստացել Դրեզդենի ակադեմիայում (1806-1812) : Բավականին երիտասարդ նկարիչը արդեն հանրաճանաչ էր Գերմանիայում:1812 թվականին յուղաներկով արտացոլել էր ձիերի մի շարք նկարներ՝ Նապոլեոն Բոնապարտի պատվերով:
Երիտասարդ գեղանկարիչը մարտանկարչության բնագավառում բավականին մեծ հաջողություններ ունեցավ Փարիզում և Լոնդոնում, երբ նկարեց «Փարիզից վերցվածները», «Վաթեռլոյի ճակատամարտը», «Ալեքսանդր Առաջինի և կոմս Պլատովի քայլերթը Գայդ պուրակում» նկարները:
1814 թվականին Ալեքսանդր Զաուերվեյդը հրավիրված էր Ալեքսանդր I-ի կողմից Պետերբուրգ՝ ռազմանկարներ և ռուսական զորքի զգեստավորումը պատկերելու նպատակով:
1827 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անդամագրեց նրան իր պատվավոր, անկախ շարքերը, որից հետո նա ստացավ մարտանկարչության բաժնի ղեկավարի հաստիքը, իսկ ավելի ուշ դարձավ պրոֆեսոր:
Հարկ է նշել, որ Նիկոլայ Առաջինի հետ մտերմությունը Զեյերվեյդին բերում էր նաև անախորժություններ: 1840 թվականին կայացած խորհրդում նախագահը և փոփոխություններ առաջարկող նախարարը գեղարվեստի ակադեմիան վերափոխելու և բաժանմունքում նոր հաստիք ստեղծելու շուրջ նախագիծ ներկայացրին, սակայն Զեյերվեյդը, անտեսելով առաջարկը, միանգամից փորձեց տեղեկացնել խորհրդին ՝ կայսրի որոշման մասին: Ենթակայության այսպիսի խախտում պալատական նախարարը չէր կարող հանդուրժել, այդ պատճառով նա գրեց. «Պրն. նախագահ, պրն Զաուերվեյդին տվեք խիստ նկատողություն այդպիսի վարմունքի համար և տեղեկացրեք նրան, որ գեղարվեստի ակադեմիայի գործերին ոչ ոք իրավունք չունի խառնվելու, բացի Լուսավորյալից (պալատական նախարարից), ոչ ոք իրավունք չունի հրապարակել բարձրակոչ հրամաններ, իսկ եթե անգամ ինքը կայսրն է հրահանգել Զաուերվեյդին անհատական հրամաններ, ապա պետք է նա պատշաճ զեկուցի այդ մասին Ձերդ գերազանցությանը» : Բացի այդ պալատական նախարարը հարկ էր համարել, որ նախագահը տեղեկացնի Զաուերվեյդին, որ «Գեղարվեստի ակադեմիայի ներկայիս կարևոր իրադարձությունները խորհրդում քննարկելու իրավասություն ունեն միայն պալատական նախարարի թույտվությամբ»: Ցանկացած հարցի քննարկում գեղարվեստի ակադեմիայի վերաբերյալ արգելվեց: Պալատական նախարարի դժգոհության պատճառով Զաուերվեյդի առաջարկը՝ նկարիչներին պատվերների համար տարեկան որոշակի գումար տրամադրելու մասին, մերժվում է: Իմանալով ռուս նկարիչների ֆինանսական ծանր կացությունը՝ Զաուերվեյդը մտածում էր, որ որոշակի գումարի հատկացումը կթեթևացնի վիճակը, և կարևորը չի լինի նախկին անորոշությունը: Բայց Զաուերվեյդի առաջարկը Նիկոլայ Պավլովիչին ներկայացվեց ոչ ցանկալի, քանի որ այս առաջարկին կայսրը բարեհաճեց պատասխանել. « Եթե պատկերային ստեղծագործությունները արժանանան կայսրի ուշադրությանը, ապա կգնի դրանք՝ նկարիչներին խրախուսելու նպատակով», այսինքն՝ նկարիչները մնացին նույն ողորմելի և անորոշ վիճակում: Գեղարվեստի ակադեմիայի ռեֆորմի հարցում Զեյերվեյդը հանդես եկավ որպես ընդդիմադիր՝ հիմնավորելով, որ նախկին Կայսերական ակադեմիան, որը ներկայիս դաստիարակչական դպրոցն էր, ուներ իր նկարչական հատուկ միտումները:
Նրա նկարների մեծամասնությունը գտնվում էր Սանկտ Պետերբուրգի իշխանական պալատներում: Նկարիչ-քննադատ Ա. Ի. Սոմովը 1894 թվականին «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ում նշում է, որ նկարներում կոմպոզիցիան «մի փոքր ձգված է, ձեռագիրը չոր է, եթերային չէ, բայց ընդհանուր նկարը այդքան էլ վատը չէ»: Զաուերվեյդի մոտ հատկապես լավ էին ստացվում ձիերի պատկերները: Բացի նկարներից, Զաուերվեյդը թողել է նաև բազմաթիվ գծանկարներ, որոնք նկարել էր ջրաներկով և փետուրով:
Վարպետորեն տիրապետելով ասեղով փորագրմանը՝ նրա բազմաթիվ կոմպոզիցաներ իրականացվեցին օֆորտ ոճով:
Ալեքսանդր Զաուերվեյդը մահացել է 1844 թվականի հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում :
Նրա որդիները՝ Ալեքսանդրը և Նիկոլայը, ավարտել են Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, ինչպես հայրը, նրանք նույնպես մեծ ուշադրություն էին դարձնում մարտանկարչությանը: Նրանց նկարներից շատերը արժանացել են պարգևատրման՝ գեղարվեստի ակադեմիայի կողմից: Եղբայրների վաղաժամ մահը անավարտ թողեց շատ գործեր, չբացահայտվեց նրանց ամբողջական տաղանդը[3][4]:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1025086678 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Столпянский П. Н. Зауервейд, Александр Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ Столпянский П. Н. Зауервейд, Николай Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
ԳրականությունԽմբագրել
- «Зауервейд»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 73. — 459 с.