Ալեքսանդր Երոխին

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Յուրևիչ Երոխին (ռուս.՝ Александр Юрьевич Ерохин, հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ալեքսանդր Երոխին
ռուս.՝ Алекса́ндр Еро́хин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 195 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ (Բարնաուլ)
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Մոլդովա Շերիֆ 63 (24)
2011-2013 Ռուսաստան Կրասնոդար 19 (1)
2013  Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 11 (2)
2013-2014 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 0 (0)
2013-2014  Ռուսաստան Ուրալ 25 (2)
2014-2015 Ռուսաստան Ուրալ 37 (9)
2016-2017 Ռուսաստան Ռոստով 36 (6)
2017—հ.մ Ռուսաստան Զենիթ (Սանկ.) 47 (14)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 2 (0)
2016—հ.մ Ռուսաստան Ռուսաստան 23 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 03.08.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21.11.2018

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Բառնաուլում, որտեղ նրան տեսել է Գենադի Սմերտինը՝ Ալեքսեյ Սմերտինի հայրը։ Շուտով Երոխինը մասնակցել է դիտումների Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Կարմրականաչների կազմում մասնակցելով ցուցադրական խաղի` Երոխինն ակումբի ղեկավարությանն ու մարզիչներին համոզել է իրեն վերցնել երիտասարդական թիմ։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Տիրասպոլ, որտեղ խաղացել է «Շերիֆ» ակումբում։ 18 տարեկանում մշտական տեղ է զբաղեցրել է հիմնական կազմում և դարձել նրա լավագույն ռմբարկու՝ մրցաշրջանում խփելով 16 գնդակ։ Հետո նվաճել է Մոլդավայի առաջնության ոսկե մեդալ, երկրի գավաթը և հաջողության հասել Համգործակցության չեմպիոնների գավաթում, որտեղ Երոխինը Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ 2010 թվականին խփել է գոլերից մեկը Զագրեբի «Դինամոյի» դարպասին՝ աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում և օգնել թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ 4-րդ փուլ։ Սեպտեմբերի 30-ին «Շերիֆը» տանը հաղթել է Կիևի «Դինամոյին» 2:0 հաշվով։ Առաջին գնդակը խփել է Երոխինը «Դինամոյի» դարպասապահ Դենիս Բոյկովի սխալի պատճառով։ Այդ հաղթանակից հետո ֆուտբոլստի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել մի քանի եվրոպական, ինչպես նաև ռուսական ակումբներ[2]։

2010 թվականի դկտեմբերի 27-ին Երոխինը տեղափոխվել է «Կասնոդար»։ Պայմանագրի ժամկետը չի հրապարակվել[3]։ 2013 թվականի հունվարի 15-ին վարձավճարով տեղափոխվել է «ՍԿԱ-Էներգիա» մինչև մրցաշրջանի ավարտը[4]։ Հունիսի 26-ին «ՍԿԱ-Էներեգիա» ակումբը աբողջությամբ գնել է խաղացողի պայմանագիրը[5]։ Սակայն արդեն 2013 թվականին վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Ուրալ» ակումբ[6], որը մեկ տարի անց գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը[7]։ 2014 թվականի հոկտեմբերին և 2015 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Երոխինը ճանաչվել է «Ուրալ» ակումբի ամսվա լավագույն խաղացող՝ երկրպագուների վարկածով[8][9]։

2016 թվականի հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Երոխինը նախնական երեքամյա պայմանագիր է կնքել է «Ռոստով» ակումբի հետ[10]։ Փետրվարի 4-ին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն կիսապաշտպանի՝ ժամկետից շուտ տեղափոխման վերաբերյալ[11]։

Հունիսի 28-ին որպես ազատ գործակալ տեղափոխվել է «Զենիթ», որի կազմում իր նորամուտը կատարել է մրցաշրջանի առաջին՝ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի դեմ խաղում։ 2017 թվականի օգոստոսի 6-ին խփել է առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Սպարտակի» դարպասը։ Սեպտեմբերի 24-ին աչքի է ընկել «Կրասնոդարի» դեմ խաղում (2:0)։ 2018 թվականի մայիսի 13-ին «ՍԿԱ-Խաբարովսկի» դեմ խաղում ձևակերպել է պոկեր։

Հավաքականում խմբագրել

 
Երոխինը (ձախից) Բելգիայի հավաքականի դեմ խաղում (Սոչի, 2017)

2011 թվականի սեպտեմբերի 5-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում՝ մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավաքականի դեմ խաղին (0:0)։ 2015 թվականի օգոստոսին հավաքականի նոր մարզիչ Լեոնիդ Սուցկինը նրան հրավիրել է Ռուսաստանի հավաքական։ 2016 թվականի օգոստոսի 31-ին կատարել է նորամուտը հիմնական թիմում՝ մասնակցելով Թուրքիայի դեմ ընկերական խաղին[12]։

2018 թվականի հուլիսի 1-ին աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում դուրս է եկել 4-րդ փոխարինման իր ակումբակից Դալեր Կուզյաևի փոխարեն՝ դառնալով առաջին խաղացողն այդ մրցաշարի պատմության մեջ, որի նկատմամբ կիրառվել է այդ կանոնը[13]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2019 թվական մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Շերիֆ Պրեմիեր Լիգա 2008/2009 17 7 0 0 4 1 21 8
2009/2010 28 11 0 0 8 0 36 11
2010/2011 18 6 0 0 11 3 29 9
Ընդհանուր 63 24 0 0 23 4 86 28
  Կրասնոդար Պրեմիեր Լիգա 2011/12 17 1 2 1 19 2
2012/13 2 0 1 1 3 1
Ընդհանուր 19 1 3 2 0 0 22 3
  ՍԿԱ-Էներգիա ՖԱԼ   2012/13 9 2 2 0 11 2
Ընդհանուր 9 2 2 0 0 0 11 2
  Ուրալ Պրեմիեր Լիգա   2013/2014 25 2 1 0 26 2
2014/15 25 6 1 0 26 6
2015/16 12 4 2 0 14 4
Ընդհանուր 62 12 4 0 0 0 66 12
  Ռոստով Պրեմիեր Լիգա 2015/16 11 2 0 0 11 2
2016/17 25 4 0 0 13 1 38 5
Ընդհանուր 36 6 0 0 13 1 49 7
  Զենիթ (Սանկտ.) Պրեմիեր Լիգա 2017/18 27 7 0 0 12 1 39 8
2018/19 16 6 1 0 9 0 26 6
Ընդհանուր 43 13 1 0 21 1 65 14
Ամբողջ կարիերա 232 59 10 2 57 6 299 67

Հավաքականում խմբագրել

2018 թվական նոյեմբերի 21-ի դրությամբ
 Ռուսաստան Տարի ԱԱ-ՈԽ ԱԱ ԵԱ-ՈԽ ԵԱ ԿԳ ԸԽ ԱԼ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2016 0 0 0 0 0 0 0 0 0 0 4 0 0 0 4 0
2017 0 0 0 0 0 0 0 0 3 0 8 0 0 0 11 0
2018 0 0 2 0 0 0 0 0 0 0 4 1 2 0 8 1
Ընդհանուր կարիերայում 0 0 2 0 0 0 0 0 3 0 16 1 2 0 23 1

Պրոֆեսիոնալ խաղերի արդյունքները՝ 23 խաղ, 1 գոլ, 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 11 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվական հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[14]։

Ակումբային խմբագրել

  «Շերիֆ»
  «Ռոստով»
  •   Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2015/16

  «Զենիթ»

  •   Ռուսաստանի չեմպիոն (1) – 2018/19
  •   Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության զրափակչի մասնակից (1) – 2019

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Александр Ерохин перешел в «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Ерохин арендован «СКА-Энергией»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Александр Ерохин перешел из «Краснодара» в «СКА-Энергию»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Урал» арендовал полузащитника «СКА-Энергии» Ерохина
  6. «Урал» подтвердил подписание контракта с Ерохиным
  7. Болельщики «Урала» признали Ерохина лучшим игроком октября
  8. «Александр Ерохин — лучший футболист «Урала» по итогам июля и августа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Александр Ерохин подписал контракт с «Ростовом»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Александр Ерохин перешел в «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  11. Алтайский футболист Александр Ерохин дебютировал за сборную России
  12. Впервые в истории ЧМ состоялась 4-я замена в дополнительное время. Ерохин заменил Кузяева
  13. Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Երոխին» հոդվածին։