Ալեքսանդր Իվանովիչ Եպուրյանու (մոլդ.՝ Alexandru Epureanu; սեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[1][2], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի պաշտպան և Մոլդովայի հավաքականի ավագ։ Ռեկորդակիր՝ հավաքականում անցկացրած խաղերի քանակով (91 խաղ)։

Ալեքսանդր Եպուրյանու
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1986(1986-09-27)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1998—2002 Մոլդովա Զիմբրու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Մոլդովա Զիմբրու 29 (2)
2004—2007 Մոլդովա Շերիֆ 66 (3)
2007—2009 Ռուսաստան Մոսկվա 72 (3)
2010—2013 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 43 (3)
2012  Ռուսաստան Կռիլյա Սովետով 17 (1)
2013  Ռուսաստան Անժի 7 (0)
2014 Ռուսաստան Անժի 10 (2)
2014—մ.հ. Թուրքիա Իստանբուլ Բաշակշեհիր 151 (13)
Ազգային հավաքական
2005—2007 Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 18 (0)
2006—մ.հ. Մոլդովա Մոլդովա 91 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.10.2018:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Նախ մարզվել է հոր ղեկավարությամբ, ապա 12 տարեկանից՝ Նիկոլայ Ֆիլիպովիչ Եսինի «Զիմբրու» ֆուտբոլային ակումբի դպրոցում։ Հանդես է եկել Քիշնևի «Զիմբրու» և Տիրասպոլի «Շերիֆ» ակումբներում։

2007 թվականին տեղափոխվել է ռուսական «Մոսկվա» ակումբ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 1 մլն եվրո։

2009 թվականի նոյեմբերի 26-ին արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետ կոչման[3]։

2009 թվականի մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»․ պայմանագիրը նախատեսված էր 4 տարով[4]։

2012 թվականի հուլիսի 14-ին կես տարով վարձակալության է տրվել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբին[5], ինչից հետո վերադարձել է «Դինամո»։ «Դինամո» վերադառնալուց քիչ անց կրկին վարձավճարով տեղափոխվել է այլ ակումբ, այս անգամ՝ «Անժի»։ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Շերիֆի» դեմ խաղում (1:1) գոլ է խփել նախկին ակումբի դարպասը, ինչը «Անժիին» թույլ է տվել ժամանակից շուտ դուրս գալ խմբից։ Մոսկովյան ակումբի հետ պայմանագիրն ավարտելուց հետո կես տարվա պայմանագիր է կնքել «Անժիի» հետ։

2014 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի հետ։

Հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականում հանդես է գալիս 2006 թվականից։ Գաբի Բալինտի գալուց հետո դարձել է հավաքականի ավագ։ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես գալու համար ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ինչի շնորհիվ չի համարվել լեգիոներ։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Զիմբրու»
  • Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր - 2003
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2004
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր - 2003, 2004
  «Շերիֆ»
  • Մոլդովայի առաջնության հաղթող - 2005; 2006; 2007
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր - 2006
  • Մոլդովայի սուպերգավաթի դափնեկիր - 2006
  «Իստանբուլ Բաշակշեհիր»

Անձնական խմբագրել

  • Մոլդովայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2007, 2009, 2010, 2012[6], 2018
  • Մոլդովայի լավագույն պաշտպան - 2005[7]

Կոչում խմբագրել

  • Մոլդովայի սպորտի վարպետ - 2009
  • Ռուսաստանի սպորտի վարպետ - 2009

Անձնական կյանք խմբագրել

Ընտանիքում եղել են երկու երեխա:Մեծ եղբայրը՝ Սերգեյ Եպուրյանուն, նույնպես ֆուտբոլիստ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Приказ о присвоении спортивного звания «Мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Сарсания: контракт с Епуряну подписан на четыре года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. ««Крылья Советов» арендовали Епуряну». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Alexandru Epureanu, din nou cel mai bun fotbalist al anului». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Роман Владимиров (2005 թ․ դեկտեմբերի 17). «Сергей Ковальчук — лучший футболист Молдовы!» (ռուսերեն). Комсомольская правда в Молдове. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել