Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակով

Ալեքսանդր Դոնդուկտով-Կորսակով (սեպտեմբերի 12 (24), 1820, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 15 (27), 1893, Porkhov Uyezd, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական և ռազմական գործիչ, իշխան, գեներալ-ադյուտանտ (1869), հեծելազորի գեներալ (1878

Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12 (24), 1820
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 15 (27), 1893 (72 տարեկան)
Մահվան վայրPorkhov Uyezd, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունQ4264365?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պետական գործիչ
ԱմուսինNadezhda Kologrivova?
Ծնողներհայր՝ Michail Aleksandrovič Dondukov-Korsakov?, մայր՝ Q115735086?
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի թրերով շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of St. Anna 2nd class with swords Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Տակովոյի խաչի շքանշան Առյուծի և Արևի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար»
մեդալ «1853-1856 թվականների պատերազմի հիշատակին»
Չեչեների և ղազախների մեդալ Medal "For the Conquest of the Western Caucasus" Medal in memory of Russo-Turkish War 1877–78
և
 Aleksandr Dondukov-Korsakov Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և անցել զինվորական ծառայության։ Մասնակցել է Շամիլի դեմ կռիվներին (1845-1851)։ Ղրիմի պատերազմում աչքի է ընկել Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854) և Կարսի գրավման (1855) ժամանակ։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին մասնակցել է որպես կորպուսի հրամանատար։ 1878-1879 թվականներին եղել է ռուս, գերագույն կոմիսար և օկուպացիոն զորքերի Հրամանատար Բուլղարիայում։ Նրա մասնակցությամբ մշակված կանոնադրությունը հիմք է ծառայել բուլղարական առաջին, այսպես կոչված, Տիռնովյան սահմանադրության համար։ 1882-1890 թվականներին Դոնդուկտովը Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետը և զորահրամանատարն էր։ Նա եղել է ցարիզմի հակաժողովրդական քաղաքականության ջատագովը։ Պայքար է ծավայել երկրամասի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների դեմ, խստացրել վարչական հսկողությունը մշակութային կազմակերպությունների նկատմամբ։ 1885 թվականին փակվեցին հայկական դպրոցները, որոնք, 1886 թվականին վերաբացվելուց հետո, ենթարկվեցին խիստ սահմանափակումների։ Դոնդուկտովը միաժամանակ ջանում էր Էջմիածնի կաթողիկոսությունը վերածել ցարիզմի քաղաքականության հնազանդ գործիքի։ 1890 թվականից Պետական խորհրդի անդամ էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Дондуков-Корсаков Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 436