Ալեքսանդր Գրյազին

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Գրյազին (ռուս.՝ Александр Александрович Грязин, օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1], Լյուբերցի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ալեքսանդր Գրյազին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Լյուբերցի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1994 Ռուսաստան ԲԿՄԱ-ե 84 (22)
1994—1995 Իսրայել Մակաբի (Պետահ Տիկվա) 1 (0)
1995 Ռուսաստան Կռիլյա Սովետով 24 (2)
1996—2000 Ռուսաստան Սատուրն ՄՕ 144 (28)
2001 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 11 (1)
2001 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 15 (1)
2002 Ռուսաստան Ռուբին 10 (0)
2004 Ռուսաստան Սալյուտ Էներգիա 7 (0)
2005 Ռուսաստան Սպարտակ-ՄԺԿ 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 3 տարեկանում։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլային դպրոցի սան է։ Անցկացրել է երեք մրցաշրջան ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում։

1994 թվականին դարձել է ռուսական լեգեոներներից մեկը Իսրայելում՝ կնքելով պայմանագիր Պետահ Տիկվայի «Մակաբի» ակումբի հետ, որի կազմում ազգային առաջնությունում անցկացրել է մեկ խաղ։

Ռուսաստան վերադառնալուց հետո հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետով», Ռամենսկոեի «Սատուրն», Մոսկվայի «Տորպեդո-ԶԻԼ», Լիպեցկի «Մետալուրգ» ակումբներում, 2002 թվականին խաղացել է Կազանի «Ռուբին» ակումբում, որի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հաղթող։ 2004 թվականին հանդես է եկել Բելգորոդի «Սալյուտ Էներգիա» ակումբում։ Կարիերան ավարտել է Ռյազանի «Սպարտակ-ՄԺԿ» ակումբում։

Երկու անգամ՝ 1999[2] և 2000[3] թվականներին, բարձրագույն դիվիզիոնի խաղացողների շրջանում անցկացվող ավանդական հարցման արդյունքներով առաջադրվել է ընտրվելու տարվա լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ Էքսպրես» թերթի վարկածով։

Կարիերայից հետո խմբագրել

2009 թվականի աշնանը գլխավորել է «Ուսպենսկոե» սիրողական ակումբը, որը հանդես էր գալիս Մոսկվա քաղաքի հարավային լիգայի 8x8 ՍՖԼ-ում։ Նրա գլխավորությամբ ակումբն իր ստեղծման տարում զբաղեցրել է առաջին տեղը Երրորդ դիվիզիոնի Բ խմբում և ամրագրել տեղը երկրորդ լիգայում, որտեղ 2010-2011 մրցաշրջանում նույնպես զբաղեցրել է առաջին տեղը[4];

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Лучший футболист 1999 года «СЭ» по итогам традиционного опроса игроков премьер-лиги». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Лучший футболист 2000 года «СЭ» по итогам традиционного опроса игроков премьер-лиги». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Статистика». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել