Ալեքսանդր Գլեզեր

ռուս բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հրատարակիչ, նկարների հավաքորդ

Ալեքսանդր Գլեզեր (ռուս.՝ Алекса́ндр Дави́дович Гле́зер, մարտի 10, 1934(1934-03-10), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 4, 2016(2016-06-04), Փարիզ), ռուս բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հրատարակիչ, նկարների հավաքորդ։

Ալեքսանդր Գլեզեր
Ծնվել էմարտի 10, 1934(1934-03-10)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 4, 2016(2016-06-04) (82 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, հրատարակիչ, հավաքորդ, հրապարակախոս և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ֆրանսիա

Ծնվել է Բաքվում, ապրել Ուֆայում։ Ավարտել է Մոսկվայի նավթային ինստիտուտի ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է որպես ինժեներ։ 1961 թվականից զբաղվել է գրական աշխատանքով, թարգմանել է վրացի բանաստեղծների 7 գիրք։ Միաժամանակ ակտիվորեն մասնակցել է ոչ պաշտոնական արվեստի կյանքին՝ հավաքելով ժամանակակից կերպարվեստի գործեր։ Մասնակցել է հայտնի «Բուլդուզերային ցուցահանդեսի» (1974) կազմակերպմանը, իսկ ցուցահանդեսը 1975 թվականին փետրվարին ցրելուց հետո արտաքսվել է ԽՍՀՄ-ից։ Մեկնել է Ֆրանսիա, ուր կարողացել է տանել նկարների իր հավաքածուի մի չնչին մասը միայն (500 նկարից 80-ը), մնացած մասը հետագայում տեղափոխվել է դիվանագիտական խողովակներով։

1976 թվականին Գլեզերը Փարիզին մերձակա Մոնժերոնում հիմնել է ժամանակակից ռուսական վտարանդի արվեստի թանգարան (հետագայում իր հավաքածուի հետ նա տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Ջերսի)։ Ակտիվորեն զբաղվել է ցուցահանդեսային և հրատարակչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Երրորդ ալիք» հրատարակչությունը՝ լույս ընծայելով համանուն ալմանախը (19 համար՝ 1976-1986 թվականներին) և «Ստրելեց» հանդեսը (1984-ից)։ Ս. Պետրունիսի հետ համատեղ կազմել է «Ռուս բանաստեղծներն Արևմուտքում» անթոլոգիան (1986)։ Հեղինակ է ժամանակակից ռուսական արվեստի մասին մի քանի հուշագրային-հրապարակախոսական գրքերի[1]։

Ալեքսանդր Գլեզերը հայերեն խմբագրել

  • «Հավատարմություն ոչ թե...»; Կարոտախտ; Մերձմոսկովյան տարածք; «Պարզ էր օրը և թախծոտ...»; Էլեգիա, 1917 թվական; «Շրջապատված Վիեննայով գոթական...»; Երեք բանաստեղծություն; «Ամպրոպ չստացվեց։ Բիրտ անձրևը, տես...»; «Ոտաբոբիկ՝ Բոսեով եմ թափառում...»; «Անձրևն անձրև չէ...»: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 108-121։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 106-107։