Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Միխայլովիչ Գացկան (մոլդ.՝ Alexandru Gaţcan, մարտի 27, 1984(1984-03-27)[2], Քիշնև, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան (խաղացել է նաև կենտրոնական պաշտպանի դիրքում): 2008 թվականի օգոստոսին սկսել է հանդես գալ «Ռոստով» ակումբի կազմում, 2015 թվականից թիմի ավագն է: Հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական և ազգային հավաքականներում:

Football pictogram.svg
Ալեքսանդր Գացկան
Alexandru Gațcan 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Moldova.svg Մոլդովա և Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1984(1984-03-27)[2] (35 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, ԽՍՀՄ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 84
Պատանեկան կարիերա
Մոլդովա Ունիսպորտ-Ավտո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Մոլդովա Ունիսպորտ-Ավտո 22 (3)
2004 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
2005   Ռուսաստան Սպարտակ (Չելյաբինսկ) 36 (2)
2006-2008 Ռուսաստան Ռուբին 40 (2)
2008—մ.հ. Ռուսաստան Ռոստով 269 (21)
Ազգային հավաքական
2003-2005 Մոլդովա Մոլդովա (երիտ.) 11 (0)
2005-2018 Մոլդովա Մոլդովա 62 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 ապրիլի, 2019:

ԿենսագրությունԽմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Քիշնևում՝ «Ունիսպորտ-Ավտո» ակումբում: Անցկացնելով մեկ մրցաշրջան Մոլդովայի առաջնության բարձրագույն լիգայում՝ 2004 թվականի կեսերին Գացկանը հրավիրվել է դիտումների Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմում, կես տարի անց պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[3]: «Սպարտակի» երկրորդ կազմի խաղերում Գացկանը խաղադաշտ է դուրս եկել պարբերաբար՝ անցկացնելով 14 խաղ և խփելով 2 գոլ:

2005 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի՝ Չելյաբինսկի «Սպարտակ» ակումբի կազմում, որն այդ ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» ֆարմ-ակումբն էր:

2006 թվականի փետրվարին համալրել է Կազանի «Ռուբին» ակումբի շարքերը: 2006 թվականի աշնանը Գացկանը հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կապված էր ֆուտբոլիստի անձնագրի հետ. 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 24-րդ տուրի խաղում «Ռուբինն» իր մարզադաշտում հաղթել է Պետերբուրգի «Զենիթ» ակումբին 3:0 հաշվով: «Զենիթ» ակումբի ներկայացուցիչները բողոքարկել են խաղի արդյունքը՝ նշելով, որ Կազանի ակումբի կազմում դաշտում միաժամանակ գտնվել են ինը լեգեոներներ, չնայած այդ մրցաշրջանի կանոնակարգով թույլատրվում էր ռուսական անձնագիր չունեցող առավելագույնը ութ խաղացողի ներկայությունը: Նրանք նաև նշել են, որ մրցաշրջանի կեսերին քաղաքացիությունը փոխելը խախտել է մրցաշարի կանոնակարգը, իսկ երկրորդ քաղաքացիություն ստանալը հակասել է ՌԴ սահմանադրության նոր կարգին, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կարելի է ստանալ միայն նախորդ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում: Գացկանի քաղաքացիություն ստանալու գործի քննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, և բողոքը մերժվել է[4][5][6]:

«Ռուբինի» կազմում խաղալու ընթացքում Գացկանը, որն արդեն ուներ Մոլդովայի երիտասարդական հավաքականում խաղալու փորձ, պարբերաբար մասնակցել է երկրի գլխավոր թիմի խաղերին: Նա մասնակցել է 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերի և 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ութ խաղերի: 2007 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հավաքականի խաղերից մեկում Գացկանը վնասվածք է ստացել և բաց թողել մրցաշրջանի ավարտը[7]։

2008 թվականի մրցաշրջանից առաջ, կապված մի քանի նոր խաղացողների, մասնավորապես Սերգեյ Սեմակի ձեռքբերման հետ, «Ռուբինը» մտադրվել է վաճառել Գացկանին: Արդեն համաձայնություն էր ձեռք բերվել «Ռոստովի» հետ, բայց այդ տեղափոխությունը տեղ չի ունեցել, և Գացկանը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Կազանի թիմի երիտասարդական կազմում և միայն 2008 թվականի օգոստոսին է համալրել «Ռոստով» ակումբի շարքերը:

2015 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է «Ռոստովի» թիմի ավագը: 2017 թվականի ապրիլի 14-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (0:0) անցկացրել է իր 250-րդ հանդիպումը «Ռոստովի» կազմում:

2018 թվականին ավարտել է ելույթները հավաքականում[8]:

2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Զենիթի» դեմ խաղում (0:2) անցկացրել է իր 300-րդ խաղը «Ռոստովի» կազմում:

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա[9]:

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

«Ռոստով»

ԱնձնականԽմբագրել

  • Մոլդովայի տարվա ֆուտբոլիստ (4) – 2013[10], 2015[11], 2016[12], 2017
  • 2015 թվականին ստացել է «Դեղնակապույտ սիրտ» մրցանակ «Ռոստովի» երկրպագուների կողմից:
  • Մոլդովայի Հանրապետության Աշխատանքային փառքի շքանշան - 2018

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի ապրիլի 12-ի տվյալներով
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն¹ Գավաթ² Եվրագավաթ³ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) 2004 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Սպարտակ (Չելյաբինսկ) 2005 36 2 0 0 0 0 36 2
Ընդհանուր 36 2 0 0 0 0 36 2
Ռուբին 2006 21 1 1 0 0 0 22 1
2007 19 1 3 1 2 0 24 2
2008 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 40 2 4 1 2 0 46 3
Ռոստով 2008 0 0 0 0 0 0 0 0
2009 26 4 0 0 0 0 26 4
2010 24 0 1 0 0 0 25 0
align="center"2011/2012 37 4 4 0 0 0 41 4
2012/2013 29 0 3 0 0 0 32 0
2013/2014 25 1 3 2 0 0 28 3
2014/2015 28 1 1 0 2 0 31 1
2015/2016 23 2 0 0 0 0 23 2
2016/2017 24 3 0 0 13 0 37 3
2017/2018 26 2 2 0 0 0 28 2
2018/2019 18 0 4 1 0 0 22 1
Ընդհանուր 260 17 18 3 15 0 293 20
Ընդհանուր կարիերայում 336 21 22 4 15 0 385 25

Աղյուսակի տվյալ սյունակներում հաշվի են առնված հետևյալ մրցաշարերը՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://web.archive.org/web/20160309113047/http://www.championat.com/football/news-27191.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. Александр Гацкан: Буду стремиться сыграть против «Барселоны»
  4. Советский спорт «РФПЛ: Регистрация Гацкана не нарушила регламент»
  5. Спорт Уик-энд «Дело-то не в Гацкане»
  6. Чемпионат.ру «Гацкан получил российское гражданство ещё 12 лет назад»(չաշխատող հղում)
  7. Чемпионат.ру «В текущем сезоне Гацкан „Рубину“ не поможет» Արխիվացված է Սեպտեմբեր 18, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  8. Капитан «Ростова» Гацкан завершил карьеру в сборной Молдовы
  9. ««Ростов» поздравил Гацкана с рождением сына»։ Советский спорт։ Վերցված է 2016-06-07 
  10. «Александр Гацкан – лучший футболист Молдовы 2013-го года» (ռուսերեն)։ 2013-12-15։ Վերցված է 2013-12-16 
  11. Гацкан — лучший футболист Молдавии в 2015 году
  12. «Александр Гацкан - лучший футболист 2016 года, лучшим тренером выбран Андриан Сосновский»։ moldfootball.com։ 2016-12-11։ Վերցված է 2016-12-12