Ալեքսանդր Բիկով (ռուս.՝ Быков, Александр Петрович, մայիսի 13 (26), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1997), խորհրդային նկարիչ։

Ալեքսանդր Բիկով
Ծնվել էմայիսի 13 (26), 1912
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1997
ԿրթությունՄոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի (1938)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Դպրոցն ավարտել է 1927 թվականին։ 1928 թվականից ապակե արտադրանք է նախշազարդել «Դրևէլեկտրո» գեղարվեստական արհեստանոցում, իսկ այն փակվելուց հետո, 1930 թվականին աշխատանք է ստացել ավտովերանորոգման գործարանում։

1932 թվականից Կոնստանտին Յուոնի մոտ զբաղվել է գեղանկարչությամբ։

1934-1938 թվականներին սովորել է 1905 թվականի հիշատակի գեղարվեստի և մանկավարժական ուսումնարանում Նիկոլայ Կրիմովի, Ա. Չիրկովի, Կ. Մորոզովի, Գեորգի Րյաժսկու մոտ, որն ավարտելուց հետո աշխատել է միջնակարգ դպրոցում։

1939 թվականին կամավոր մեկնել է ֆինների դեմ պատերազմին մասնակցելու, այնուհետև ծառայել է կադրային բանակում։

1941 թվականին իր զորամասի կազմում ուղարկվել է Արևմտյան ճակատի գործող բանակ։ Նա պատերազմն ավարտել է 4-րդ տանկային բանակի կազմում։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով և ռազամական արժանիքների, Կովկասի պաշտպանության, Պրահայի ազատագրման, Բեռլինը գրավելու, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալներով։

1945 թվականի նոյեմբերին զորացրվել է և վերադարձել է Կոնստանտին Յուոնի հետ պարապունքներին։

1946 թվականին մտել է Մոսկվայի քաղկոմի նկարիչների, իսկ 1950 թվականին Մոսկվայի նկարիչների ընկերության կազմի մեջ։

1953 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության թեկնածու, իսկ 1957 թվականից` դրա անդամ[1]։

Մասնակցություն ցուցահանդեսներին խմբագրել

  • 1947 թվական` նկարների և քանդակների ցուցահանդես Մոսկվայում
  • 1947 թվական` անհատական ցուցահանդես Մոսկվայում
  • 1948 թվական` նկարների և քանդակների ցուցահանդես Մոսկվայում
  • 1949 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
  • 1950 թվական` նկարների և քանդակների ցուցահանդես Մոսկվայում
  • 1952 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
  • 1954 թվական` Համամիութենական արվեստի ցուցահանդես Մոսկվայում
  • 1955 թվական` Մոսկվայի նկարիչների համամիութենական արվեստի ցուցահանդես
  • 1955 թվական` Մոսկվայի նկարիչների էտյուդային ցուցահանդես
  • 1960 թվական` «Խորհրդային Ռուսաստան» ցուցահանդես Մոսկվայում
  • 1960 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
  • 1961 թվական` Մոսկվայի նկարիչների համամիութենական արվեստի ցուցահանդես
  • 1961 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
  • 1964 թվական` «Մոսկվան` մայրաքաղաքն է մեր հայրենիքի» ցուցահանդես` Մոսկվայում
  • 1965 թվական` Մոսկվայի նկարիչների աշնանային ցուցահանդես
  • 1966 թվական` գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Մոսկվայի մոտ տարած հաղթանակի 25-ամյակի «Նվիրվում է Մոսկվայի պաշտպաններին» ցուցահանդես
  • 1967 թվական` «Մոսկվայի նկարիչները` Հոկտեմբերյանի 50-ամյակին»` ցուցահանդես Մոսկվայում
  • 1968 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես նվիրված Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
  • 1969 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես նվիրված Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
  • 1970 թվական` Վ. Լենինի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Մոսկվայում
  • 1970 թվական` Արվեստի կոմբինատի հիմնադրամի ցուցահանդես
  • 1973 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների աշնանային ցուցահանդես
  • 1976 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես` նվիրված ԽՄԿԿ 25-րդ համագումարին
  • 1976 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների գարնանային ցուցահանդես
  • 1976 թվական` «Փառք գործին» համամիութենական ցուցահանդես Մոսկվայում
  • 1976 թվական` Մոսկվայի նկարիչների աշնանային ցուցահանդես
  • 1982 թվական` Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես` նվիրված Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել