Ալեքսանդր Բախարև

խորհրդային ռուս գրող, լրագրող

Ալեքսանդր Արսենտևիչ Բախարև (ռուս.՝ Александр Арсентьевич Бахарев, հուլիսի 20, 1911(1911-07-20), Պուշկինո, Usmanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1974(1974-09-13), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, լրագրող։ «Մարդը թաքցնում է աչքերը» վեպի հեղինակ։ ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի մասնաճյուղի նախագահ (1961-1974)։

Ալեքսանդր Բախարև
Ծնվել էհուլիսի 20, 1911(1911-07-20)
ԾննդավայրՊուշկինո, Usmanskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1974(1974-09-13) (63 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Բախարևը ծնվել է Տամբովի նահանգի Ուսմանսկի գավառի Պուշկինո գյուղում (այժմ՝ Լիպեցկի մարզի Դոբրինսկի շրջան)՝ գյուղացու ընտանիքում[1]։ Դպրոցն ավարտելուց հետո եղել է գյուղի խրճիթավար, ապա աշխատել Կոմսոմոլում, եղել Կոմերիտմիության շրջանային հանձնաժողովի աշխատակից, կոմերիտմիության շրջանային հանձնաժողովի քարտուղար։ 1931 թվականից զբաղվել է լրագրողական աշխատանքով։ Տեղափոխվել է Տամբովի մարզ, խմբագրել մարզային երիտասարդական թերթը։ 1939 թվականին միացել է ԽՄԿԿ (բ) շարքերին, ապա ավարտել Կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1942 թվականին Բախարևն աշխատանքի է ընդունվել «Պրավդա» թերթում` որպես Տամբովի մարզի թղթակից, այնուհետև եղել է նույն թերթի թղթակիցը Ռոստովի մարզում[2]։ Ակնարկագրության մեծ դպրոցից հետո Բախարևն անցնում է գեղարվեստական գրականության՝ 1952 թվականին հրատարակելով «Մեծ հոսքը» պատմվածքը, իսկ 1962 թվականին՝ «Հյուսիսային ողկույզներ»։ 1956 թվականին աշխատել է «Սովետական Ռուսաստան» թերթի թղթակից նույն Ռոստովի տարածաշրջանում, 1958 թվական ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը, 1961 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գրողների միության Ռոստովի տարածաշրջանային կազմակերպության խորհրդի նախագահ։

Աշխատել է խորհրդային աշխատավոր դասի մասին ստեղծագործությունների վրա։ Դրանց թվում են «Անձամբ պատասխանատու եմ» (1971) և «Անհանգիստ լավա» (1973) պատմվածքները։

Բախարևի ստեղծագործության հիմնական թեման մարդկային կյանքն է։ Այդ թեմային է նվիրված նրա ամենահեղինակավոր աշխատանքը՝ «Մարդը թաքցնում է աչքերը» վեպը, որը պատմում է խորհրդային գյուղի կյանքի մասին հետպատերազմյան 20 տարիների ընթացքում։ Վեպի առաջին գիրքը լույս է տեսել 1966 թվականին, երկրորդը՝ 1968 թվականին, երկու գրքով վեպը հրատարակվել է 1971 թվականին՝ բարձր գնահատականի արժանանալով հայտնի խորհրդային գրող Վիտալի Զակրուտկինի կողմից։

Կյանքի վերջին տարիներին Բախարևն աշխատել է «Փոթորիկ» վեպի վրա, որն անավարտ է մնացել։

Մահացել է 1974 թվականի սեպտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 41. - 288 с. - 10 000 экз.
  2. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 55. - 416 с. - 20 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել