Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Ասլանով (Ասլանյան) (հոկտեմբերի 10, 1874(1874-10-10)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 11, 1960(1960-07-11)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դիրիժոր, կոմպոզիտոր։

Ալեքսանդր Ասլանով
Ծնվել էհոկտեմբերի 10, 1874(1874-10-10)[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 1960(1960-07-11)[1] (85 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտագետ
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հոկտեմբերի 10-ին Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանն առընթեր Երաժշտադրամատիկական ուսումնարանը[2]։

  • 1908 թվականին Բաքվում հիմնադրել է սիմֆոնիկ նվագախումբ։
  • 1912-1918 թվականներին ղեկավարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը։
  • 1912-1917 թվականներին համատեղել է նաև Պավլովսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը։
  • 1918-1920 թվականներին սիմֆոնիկ համերգներ և օպերային ներկայացումներ է ղեկավարել Թիֆլիսում ու Բաքվում։
  • 1921 թվականին հրավիրվել է Փարիզ՝ օպերային թատերաշրջանին մասնակցելու
  • 1923 թվականին հաստատվել է Նյու Յորքում։

1924 թվականին, իր կնոջ՝ երգչուհի Ն. Էյխենվալդի հետ հիմնադրել է ձայնամարզության ստուդիա (գործել է մինչև 1951 թվականը), ուր սովորել են բազմաթիվ, այդ թվում և հայ (Մ. Արագյան և ուրիշներ) երգիչ-երգչուհիներ[3]։

Հրատարակել է հայկական երգերի ժողովածու, դաշնամուրի համար գրել երաժշտական գործեր, նվագախմբի համար կատարել է վերադաշնակումներ, մշակումներ։ Մահացել է հուլիսի 11-ին, Դետրոյտում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր երգչուհի Ն. Էյխենվալդի հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

Պավլովսկի համերգների ծրագրերի մեջ մտնում էին ռուս և օտար կոմպոզիտորների աշխատանքներ, այդ թվում՝ Ս․ Վ․ Ռախմանինովի, Ն․ Յ․ Մյասկովսկովու, Կ․ Դեբյուսիի, Գ․ Մալերի, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի, Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները։

1911 թվականի մայիսի 26-ին կայացած համերգին մասնակցել է Յաշա Հայֆեցը[4]։ Նույն վայրում 1912 թվականի օգոստոսին Ա․ Պ․ Ասլանովը ղեկավարել է Ս․ Ս․ Պրոկոֆևի Առաջին դաշնամուրային կոնցերտը, իսկ 1913 թվականի օգոստոսի 23-ին ղեկավարել է նրա Երկրորդ դաշնամուրային կոնցերտի պրեմիերան։

Եղել է Մ․ Գ․ Եկմալյանի Պատարագի ամենալավ մեկնաբաններից մեկը։

1932 թվականին ԱՄՆ-ում ղեկավարել է Ռուսական Գրանդ-օպերայի Մ․ Պ․ Պանտելեևի ներկայացումները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Айдаров Н. Ж. Указатель имён // Эдуард Францевич Направник и Мариинский театр его времени : Дис. … канд. искусствоведения. — СПб., 2014. — С. 159.
  3. По музеям : Музей имени Э. Ф. Направника // Бирюч Петроградских государственных театров. — 1918. — № 7. — С. 55.
  4. Maltese J., Maltese J. A. «Concerts, Recording Sessions, and Radio Broadcasts: 1906–1974» (անգլերեն). Estate of Jascha Heifetz. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  5. Курков Н. Выступления Русской Гранд-оперы М.П. Пантелеева в Америке : 1930-е гг. (Русский ХХ век в культурно-историческом контексте) // История и политические науки : Вестник МГОУ. — 2012. — № 2.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ասլանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 565