Ալեքսանդր Անտոնովիչ Անյուկևիչ (բելառուս․՝ Аляксандр Антонавіч Анюкевіч, ապրիլի 10, 1992(1992-04-10)[1], Գրոդնո, Բելառուս[1]), բելառուս ֆուտբոլիստ, Գրոդնոյի «Նեման» ակումբի պաշտպան։

Ալեքսանդր Անյուկևիչ
բելառուս․՝ Аляксандр Анюкевіч
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1992(1992-04-10)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Գրոդնո, Բելառուս[1]
Հասակ 188 սմ
Քաշ 85 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նեման (Գրոդնո)
Պատանեկան կարիերա
2008-մ.հ. Բելառուս Նեման (Գրոդնո) 96 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 Բելառուս Բելառուս (մինչև 17) 4 (0)
2009-2010 Բելառուս Բելառուս (մինչև 19) 4 (0)
2012-2013 Բելառուս Բելառուս (մինչև 21) 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ալեքսանդր Անյուկևիչը Գրոդնոյի «Նեման» ակումբի սան է, 2010 թվականին սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ 2012 թվականի երկրորդ կեսին ամրապնդվել է ձախ պաշտպանի դիրքում, բայց Մաքսիմ Բիտուսի վերադառնալուց հետո տեղը զիջել է նրան։

2013 թվականի առաջին կեսին ընդգրկվել է թիմի հիմնական կազմում՝ սովորաբար խաղալով աջ պաշտպանի դիրքում, սակայն սեպտեմբերին սկսել է դուրս գալ միայն փոխարինման։ 2014 թվականի սկզբից նա խաղացել է հիմնական կազմում որպես ձախ պաշտպան, սակայն հետագայում կրկին դուրս է մնացել հիմնական կազմից և խաղադաշտ է դուրս եկել փոխարինման։

2015 թվականի հունվարին Ալեքսանդր Անյուկևիչը լքել է Գրոդնոյի ակումբը[2]։ Դիտումների է մասնակցել Ժոդինոյի «Տորպեդո-Բելազ» ակումբում, սակայն պայմանագիր չի կնքվել[3]։ Արդյունքում նա վերադարձել է «Նեման», որի հետ ստորագրել է նոր պայմանագիր նույն տարվա փետրվարին[4]։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2008 Դուբլ Նեման   10 0
2009 Դուբլ Նեման   23 0
2010 Դ1 Նեման   8 0
2011 Դ1 Նեման   11 0
2012 Դ1 Նեման   15 0
2013 Դ1 Նեման   26 0
2014 Դ1 Նեման   18 0
2015 Դ1 Նեման   18 0

Միջազգային խմբագրել

Խաղացել է Բելառուսի պատանեկան (մինչև 17 և մինչև 19 տարեկաններ) և երիտասարդական (մինչև 21 տարեկաններ) հավաքականներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել