Ալեքսանդր Ամիսուլաշվիլի

Ալեքսանդր Գեորգիևիչ Ամիսուլաշվիլի (վրաց.՝ ალექსანდრე გიორგის ძე ამისულაშვილი; օգոստոսի 20, 1982(1982-08-20)[2][3][4], Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ֆուտբոլիստ, թբիլիսյան «Դինամո» ակումբի կենտրոնական պաշտպան։ Վրաստանի չեմպիոն 1999/00, 2002/03, ինչպես նաև 2003 թվականի Վրաստանի Գավաթի հաղթող[5]։

Ալեքսանդր Ամիսուլաշվիլի
ალექსანდრე გიორგის ძე ამისულაშვილი
Ամիսուլաշվիլին «Կռիլյա Սովետով»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Գեորգիևիչ Ամիսուլաշվիլի
Քաղաքացիությունը  Վրաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1982(1982-08-20)[2][3][4] (41 տարեկան)
Ծննդավայր Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 188[1]
Քաշ 88
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վրաստան Դինամո (Թբիլիսի)
Համար 5
Պատանեկան կարիերա
4—1998 Վրաստան Կախեթ (Թելավ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999 Վրաստան Կախեթի (Թելավ) 25 (3)
1999—2000 Վրաստան Տորպեդո (Կուտաիսի) 7 (0)
2000—2001 Վրաստան Սամտրեդիա 11 (0)
2001—2003 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 85 (11)
2003—2005 Ուկրաինա Դինամո (Կիև) 0 (0)
2004—2005  Ուկրաինա Դինամո-2 17 (1)
2004  Ուկրաինա Դինամո-3 1 (0)
2004—2005  Ուկրաինա Դնեպր (Դնեպրոպետրովսկ) 0 (0)
2005 Վրաստան Դինամո(Թբիլիսի) 15 (0)
2005—2006  Ուկրաինա Թավրիա 10 (0)
2006  Ռուսաստան Շիննիկ 18 (1)
2007—2010 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 98 (10)
2010—2011 Թուրքիա Կայսերիսպոր 22 (1)
2011—2012 Ռուսաստան Կրասնոդար 54 (1)
2013—2014 Ռուսաստան Կռիլյա Սովետով 38 (1)
2014—2015 Ադրբեջան Ինտեր (Բաքու) 23 (2)
2015—2016 Թուրքիա Կարշիյակա 14 (2)
2016—մ.հ. Վրաստան Դինամո (Թբիլիսի) 20 (2)
Ազգային հավաքական
2000 Վրաստան Վրաստան (մինչև 19) 2 (0)
2001—2002 Վրաստան Վրաստան (մինչև 21) 4 (1)
2002—2016 Վրաստան Վրաստան 50 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Համարվում է Թելավ քաղաքի «Կախեթի» ֆուտբոլային դպրոցի սան։ Ալեքսանդրի դեբյուտը պրոֆեսսիոնալ մակարդակում տեղի է ունեցել 16 տարեկանում հարազատ ակումբի հիմնական կազմում։ Հանդես է եկել Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Ռուսաստանի բարձրագույն լիգայի ակումբներում։ Առավել հայտնի է ռուսական պրեմիեր-լիգայի «Սպարտակ-Նալչիկ», «Կրասնոդար» և Կռիլյա Սովետով ակումբների կազմում ելույթ ունենալով։ Ընդհանուր առմամբ ՌԴՊԼ-ում Ամիսուլաշվիլին անցկացրել է 170 խաղ, որոնցում աչքի է ընկել 13 գոլերով։

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ամիսուլաշվիլին «Շիննիկ»-ի կազմում
 
Ամիսուլաշվիլին «Սպարտակ»-ի կազմում

Թելավ քաղաքի «Կախեթի» ֆուտբոլային դպրոցի սանն է։ Ալեքսանդրի դեբյուտը պրոֆեսսիոնալ մակարդակում տեղի է ունեցել 16 տարեկանում հարազատ ակումբի հիմնական կազմում։ Այդ մրցաշրջանում Ալեքսանդրը առաջնությունում անցկացրել է 25 խաղ, որոնցում եռակի գոլ է խփել[6]։ Որից հետո համալրել է կուտաիսայական «Տորնադո» ակումբի շարքերը։ Տորպեդների կազմում անցկացնելով 14 հանդիպում, իսկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր է կնքել մեկ այլ վրացական ակումբի հետ` «Սամտրեդիա»։ Բայց թիմի կազմում Ալեկսանդրին ամրապնդվել չհաջողվեց, և նա տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ նա անցկացնելով երեք տարի հանդես եկավ տեղի «Դինամո»-յի կազմում։ Թիմի հետ միասին Ալեքսանդրը 2003 թվականին դարձավ Վրաստանի չեմպիոն և երկրի գավաթի նվաճող։ Ընդհանուր առմամբ թբիլիսյան «Դինամո»-յի կազմում նա անցկացրեց 85 հանդիպում, որոնցում 11 անգամ գրավեց մրցակցի դարպասը[6]։

2003 թվականին Ալեքսանդրը տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ պայմանագիր ստորագրեց մայրաքաղաքային «Դինամո»-յի հետ։ Կիևցիների հիմնական կազմում Ամիսուլաշվիլին ամրապնդվել չկարողացավ, առաջին թիմի կազմում անցկացնելով ընդամենը երկու հանդիպում Ուկրաինայի գավաթի խաղարկությունում։ «Դինամո»-յի կազմում խաղալով երկու մրցաշրջան նա 18 հանդիպում միայն խաղացել է ուկրաինական փոքր մակարդակ ունեցող լիգայում հանդես եկող Դինամոյի եղբայրական թիմում։ Որից հետո վարձավճարային իրավունքով համալրեց Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ի շարքերը, որտեղ ոչ մի անգամ չի խաղացել առաջին թիմի կազմում[6]։

2005 թվականին հետ է վերադարձել թբիլիսյան «Դինամո», որից հետո որոշ ժամանակ խաղացել է սիմֆերոպոլյան «Տավրիա» և Յարոսլավյան «Շիննիկ» ակումբներում[6]։

Իրականում Ամիսուլաշվիլիի տաղանդը բացահայտվել է երբ նա 2007 թվականին տեղափոխվեց նալչիկյան «Սպարտակ»։ Նալչյան ակումբի կազմում Ալեքսանդրը երեք ու կես տարի անցկացնելով եղել է պաշտպանության հիմնական խաղացողներից մեկը և կենտրոնում դուետ է կազմել Միոդրագ Ջուդովիչի հետ։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնության խաղերից մեկում, խաղալով ռամենսկյան «Սատուրն»-ի դեմ Ալեքսանդրը երկու ինքնագոլի հեղինակ դարձավ[7][8], ինչպես նաև նույնը կրկնվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի դեմ խաղում[9]։ Նա իր ինքնագոլերով կրկնեց 1996 թվականին սպարտակցիների կազմում Ալեքսանդր Լիպկոյի հեղինակած «ռեկորդ»-ը[10]։ Ընդհանուր առմամբ նալչյան ակումբի կազմում Ալեքսանդրը անցկացրեց 98 հանդիպում, որոնցում աչքի ընկավ 10 գոլերով։

2010 թվականի հունիսի 25-ին իր հայրենակից Շոթի Արվելաձեի հրավերով տեղափոխվեց թուրքական «Կայսերիսպոր» ակումբ[11], որի կազմում խաղացել է 22 խաղ և խփել մեկ գնդակ։ Որից հետո ընտանեկան հանգամանքներից դրդվելով լքեց ակումբը և վերադարձավ Ռուսաստան[12], երեքամյա պայմանագիր ստորագրելով պրեմիեր լիգայի նորեկ «Կրասնոդար» ակումբի հետ[13], որտեղ շուտով ընտրվեց նաև թիմի ավագ[14]։ 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ամիսուլաշվիլին երկու կողմերի համաձայնությունից պայմանագիր կնքեց կրասնոդարյան ակումբի հետ[15], երկամյա համաձայնության պայմանագիր կնքելով սամարյան «Կռիլյա Սովետով»-ի հետ[16]։ 2014 թվականի հունիսի 10-ին փոխադարձ համաձայնությամբ խզեց պայմանագիրը սամարյան ակումբի հետ, իսկ պատճառներից մեկը Ազգային լիգայից թիմի դուրս մնալն էր[17]։

Որից հետո Ալեքսանդրը մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքեց բաքվի «Ինտեր»-ի հետ[18]։ Թիմի հետ միասին Ալեքսանդրը դարձավ երկրի առաջնության արծաթե մեդալակիր, խաղադաշտում անցկացնելով 23 խաղ, որոնցում նա երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Եվս չորս խաղ Ամիսուլաշվիլին անցկացրեց Եվրոպա Լիգայի խաղարկությունում։ 2015 թվականի ամռանը նա համալրեց թուրքական առաջին լիգայում հանդես եկող Իզմիրայի «Կարշիյակա» ակումբի շարքերը։ Այդ թիմի կազմում Ալեքսանդրը անցկացրեց 12 խաղ, որոնցում երկու անգամ աչքի է ընկել խփած գոլերով, և մեկ անգամ էլ զգուշացվել է։ 2016 թվականի հունվարին Ամիսուլաշվիլին վերադարձավ իր հայրենիք, որտեղ պայմանագիր ստորագրեց թբիլիսյան «Դինամո»-ի հետ։ Պայմանագիրը կնքեց կես տարվա ժամկետով։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հանդես է եկել ազգային թիմի մանկապատանեկական և երիտասարդական մակարդակներում։ Հավաքականի կազմում դեբյուտը նշել է Ալեքսանդր Չիվաձեի հրավերքով 2002 թվականի մարտի 27-ին ՀԱՀ-ի դեմ ընկերական խաղում[19]։ Ազգային թիմի կազմում Ալեքսանդրը առաջին գոլը խփել է 2005 թվականի մարտի 30-ին ԱԱ-2006 թվականի նախընտրական փուլում ընդդեմ Թուրքիայի հավաքականի[20]։ 2012 թվականին Ալեքսանդրը հավաքականի կազմում խփեց երկրորդ և երրորդ գոլերը, այս անգամ խաղալով Ալբանիայի հավաքականի[21] և Լյուքսեմբուրգի դեմ[22]։ 2013 թվականի նոյեմբերին Ամիսուլաշվիլին որոշում ընդունեց որոշ ժամանակով դադարեցնել խաղերը ազգային թիմում։ Դա կապված էր խաղացողի և թիմի գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայի միջև ծագած կոնֆլիկտից[23]։ Գլխավոր մարզչի պաշտոնից Թեմուրի Կեբայի հեռանալուց հետո Ամիսուլաշվիլին վերադարձավ հավաքական։ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարեց ազգային թիմում խաղերն ավարտելու մասին։ Ընդhանուր առմամբ Ամիսուլաշվիլին անցկացրեց 50 հանդիպում, քառակի անգամ գրավելով մրցակցի դարպասը[24]։

Ֆուտբոլից դուրս խմբագրել

Ամուսնացած է։ Ալեքսանդրի կինն է Նինի Զարկուան[24]։ Ամիսուլաշվիլին ունի երկու երեխա, որդի և դուստր։ Որդու անունը Սաբո է[25]։ Ալեքսանդրը հետաքրքրված է գիրք կարդալով, ազատ ժամանակ սիրում է ընտանիքի հետ այցելել կինոթատրոն։ Կերակուրներից նախընտրում է խինկալին[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль». Официальный сайт ФК «Крылья Советов» (Самара). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Александр Амисулашвили. Биография». Footballtop.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Профиль». Footballfacts.ru.
  7. «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Сатурн» (Московская область) 2:1». Официальный сайт РФПЛ. 2008 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  8. Согласно официальному протоколу РФПЛ гол в ворота нальчан в матче первого тура чемпионата страны 2008 года забил не Амисулашвили, а Руслан Нахушев, по данным же «Спорт-Экспресса» это был именно автогол в исполнении Александра.
  9. «Чемпионат России по футболу. Протокол матча «Зенит» (Санкт-Петербург) — «Спартак» (Нальчик) 3:4». Официальный сайт РФПЛ. 2008 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին.
  10. Павел Осипов. (2008 թ․ հուլիսի 9). ««Зенит» — «Спартак» Нч: у Адвоката — второй голевой рекорд подряд». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  11. «Амисулашвили перешёл в «Кайсериспор»». Спорт-Экспресс. 2010 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  12. «Амисулашвили: «Я учился у Барези» (видео)». Sportbox.ru. 2012 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  13. Серафим Шибанов. «Очередным новичком «Краснодара» стал Александр Амисулашвили». Infox.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  14. «Профиль игрока». Официальный сайт ФК «Краснодар». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  15. «Александр Амисулашвили покидает «Краснодар»». Официальный сайт РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  16. «Состав «Крыльев Советов» пополнил Амисулашвили, Махмудов — на просмотре». Телерадиокомпания Терра. 2013 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  17. «Александр Амисулашвили покинул «Крылья Советов»». Официальный сайт ФК «Крылья Советов». 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  18. «A. Амисулашвили: «Рад переходу в команду»». Официальный сайт ФК «Интер» (Баку). 2014 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  19. «Протокол матча. Сборная Грузии — Сборная ЮАР 4:1» (անգլերեն). Soccerway.com. 2002 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  20. «Протокол матча. Сборная Грузии — Сборная Турции 2:5» (գերմաներեն). Weltfussball.de. 2005 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  21. «Протокол матча. Сборная Грузии — Сборная Албании 2:1» (գերմաներեն). Weltfussball.de. 2012 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  22. «Протокол матча. Сборная Люксембурга — Сборная Грузии 1:2» (գերմաներեն). Weltfussball.de. 2012 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  23. «Амисулашвили временно не будет выступать за сборную Грузии». Sportbox.ru. 2013 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  24. 24,0 24,1 «Амисулашвили завершил карьеру в сборной Грузии». Sportbox.ru. 2014 թ․ սեպտեմբերի 11.
  25. «У Джудовича и Амисулашвили родились дочери». Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик». 2008 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  26. Виталий Суворов. (2011 թ․ օգոստոսի 16). «Александр Амисулашвили: «В России нет футболистов, которым никогда не предлагали сыграть договорной матч»». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ամիսուլաշվիլի» հոդվածին։