Ալեքսանդրի գնայուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Ալեքսանդրի գնայուկ
Լատիներեն անվանում
Chylotomus alexandri


Ալեքսանդրի գնայուկ (լատին․՝ Chylotomus alexandri), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

13-16,5 մմ երկարությամբ միջին չափսի, նեղ, բավականին ուռուցիկ մարմնով բզեզ է։ Մարմնի վերին մասի գունավորումը վառ կապույտ է և փայլուն մետաղական, իսկ ստորինը՝ սև գույնի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Միակ մեկուսացած պոպուլյացիան գտնվում է Օձասար լեռան հարավային լանջին՝ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մոտ[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է մացառուտներով քարքարոտ լանջերում, հանդիպում՝ մայիսի վերջին և հունիսի առաջին կեսին, ցերեկը թաքնվում են քարերի տակ, բզեզները և թրթուրները սնվում են սերմերով[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, ոչ մեծ՝ առավելապես միջինասիական ցեղի ամենաարևմտյան ներկայացուցիչն է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը կայուն ոչ բարձր է։

Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.