Ալեքսանդրիայի պատրիարքներ Աֆանասիի և Կիրիլի տաճար

Ալեքսանդրիայի պատրիարքներ Աֆանասիի և Կիրիլի տաճար (ռուս.՝ Собор Афанасия и Кирилла, патриархов Александрийских), ուղղափառ եկեղեցու տաճար, որ գոյություն է ունեցել Ռուսաստանի Տուլայի մարզի Բելյով քաղաքում։

Ալեքսանդրիայի պատրիարքներ Աֆանասիի և Կիրիլի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲելյով
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Գրավոր աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է 1620 թվականին «Բելյովի արվարձանային սև բնակելի բակերի ու քաղաքի բակային դատարկ վայրերի դետքային գիրք, վոեվոդ Վասիլյա Աֆանասևիչ Կիրիկրեյսկու նամակները և հսկողական շրջագայությունները» (ռուս.՝ «Белёвской дозорной книге церквей, посадских черных жилых дворов и дворовых пустых мест города, письма и дозора воеводы Василья Афанасьевича Кирикрейского») աշխատանքում, որտեղ ասվում է. «Բելյով քաղաքի ներսում Ալեքսանդրիայի սքանչելագործներ Աֆանասի Մեծի և Կիրիլի եկեղեցին է, փայտե։ Իսկ դրանում՝ մեսնայ Աֆանասի Մեծի և Կիրիլի պատկերը... իսկ զանգակատան վրա՝ զանգեր»։  1621 թվականի Բելյովի հարկագրի գրքում հիշատակվում են նաև եկեղեցին և Աֆանասի-Կիրիլովյան ծուխը[1][2]։

1757 թվականին փայտե եկեղեցին այրվել է։ Նոր քարե եկեղեցին կառուցել է 1757-1761 թվականներին ծխականների միջոցներով, որոնց դասային կազմը բազմազան էր՝ վաճառականներ, քաղքենիներ, պաշտոնյաներ, զինվորականներ, գյուղացիներ։ Սակայն վերջնականապես տաճարը կառուցել են միայն 1788 թվականին։ Պատարագների համար սեղանատան աջ մասում կառուցվել է կողմնասեղան նահատակ Սուրգ Գեորգիի անունով, այդ պատճառով էլ տաճարը կոչվում է նաև Գեորգիևսկի։ 1790 թվականին սեղանատան ձախ կողմում կառուցվել է կողմնասեղան Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերի անունով։ Հետագայում տաճարը բազմիցս նորոգվել և վերանորոգվել է ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ 1864 թվականին Բոլյովի վաճառական եղբայրներ Սուբբոտինների և Կուրաբցևի միջոցներով փոխարինվել է սեղանատան հին իկոնոստասը։ 1880 թվականին եկեղեցին ստացել է տաճարի կարգավիճակ՝ դառնալով քաղաքի գլխավոր տաճարը մինչ այդ գոյություն ունեցող Սպասկի-Պեոբրաժենսկի վանքի փոխարեն։ Տաճարում եղել են Սուրբ Աֆանասիի և Կիրիլ Ալեքսանդրիացիների և մեծ նահատակ Գեորգիի հին սրբապատկերներ, որոնք եղել են դեռևս հին փայտե տաճարում։ Բացի այդ, եղել են երկու իրեր կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայից, որ մահացել է Բելյովում։ Դրանք եղել են ամպհովանին, որը կախված է եղել նրա դագաղի վրա այդ եկեղեցում և խաչվառը, որը 1827 թվականին ուղարկվել է կայսերական արքունիքից[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сычёв Н. В. Новосильско-Одоевское княжество. — М., 2016. — С. 305, 306. — 536 с. — ISBN Книжный магазин «Русская деревня»
  2. 2,0 2,1 Малицкий П. И. Приходы и церкви Тульской епархии: извлечение из церковно-приходских летописей. — Тула: Тульское епархиальное братство св. Иоанна Предтечи, 1895. — 826 с.
  3. «Собор Афанасия и Кирилла, патриархов Александрийских в Белёве». Храмы России. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Собор Афанасия и Кирилла Александрийских». Соборы.Ру. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)