Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդրետի Սանջաք, Ալեքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրքական Իսկենդերուն) քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ՝ Թուրքիայի Հաթայվ վիլայեթը)։

ՊատմությունԽմբագրել

11-14-րդ դարերում Ալեքսանդրետի Սանջաքի տարածքի զգալի մասը մտնում էր Հայկական Կիլիկիայի կազմի մեջ։

Տարածությունը՝ 5000 կիլոմետր։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետի սահմանը 1515-1918 թվականներին գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։

1918 թվականի նոյեմբերին օկուպացրին անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թվականի հուլիսից- սեպտեմբերը տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։

1920 թվականին Ալեքսանդրետի սահմանը մտցվեց Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1936 թվականին, երբ ըստ ֆրանս-սիրիական պայմանագրի Ալեքսանդրետի Սանջաքը որպես ինքնավար միավոր մտավ Սիրիայի մեջ, Թուրքիան պահանջ ներկայացրեց նրա նկատմամբ։

1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սահմանն անցավ Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության ներքո։ 1938 թվականին Ֆրանսիայի համաձայնությամբ Թուրքիան զորք մտցրեց Ալեքսանդրետի սահման, որից հետո այստեղ ստեղծվեց Հաթայի ինքնավար պետությունը։

1939 թվականի հունիսին, հակառակ տեղի ազգաբնակչության կամքին և Սիրիայի ընդդիմությանը, այն միացվեց Թուրքիային։ Բոլոր հայերը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ին հեռացան և հաստատվեցին Սիրիայում (Հալեպ, Քեսապ) ու Լիբանանում (Բեյրութ, Այնճար, Սուր)։ Հեռացավ նաև 20 հազար արաբ: Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։