Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդրա Էլբակյան (նոյեմբերի 6, 1988(1988-11-06)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ[1]), ղազախստանցի գիտաշխատող, ծրագրավորող, Sci-Hub կայքի ստեղծողը[6]։ Նյու Յորք Թայմսը նրան համեմատել է Էդվարդ Սնոուդենի հետ, քանի որ նա, բնակվելով Ռուսաստանում, խուսափում է ամերիկյան օրենքներից[7]։ Ars Technica-ն նրան համեմատել է Աարոն Շվարցի հետ[8]։

Ալեքսանդրա Էլբակյան
ռուս.՝ Александра Асановна Элбакян
Ալեքսանդրա Էլբակյանը 2010 թվականին Հարվարդի համալսարանում, ԱՄՆ
Ծնվել էնոյեմբերի 6, 1988(1988-11-06)[1] (35 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Ղազախստան
Մասնագիտություննյարդակենսաբան, ծրագրավորող, համակարգչային գիտնական և ակտիվիստ
Գործունեության ոլորտneural engineering?
Ալմա մատերՂազախստանի Սաթբաևի անվան ազգային տեխնիկական համալսարան (2009)[1], Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (2014)[2], Ֆրայբուրգի համալսարան, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (2019)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և ռուսերեն[1]
Պարգևներ
Կայքengineuring.wordpress.com
Սոցիալական մեդիաcareer.habr.com
 Alexandra Elbakyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ինչպես ինքն է ասում, նա ունի հայկական, սլավոնական և ասիական ծագում[9]։

Էլբակյանը բարձրագույն կրթություն ստացել է Աստանայում, որտեղ զարգացրել է համակարգչային ծրագրերը կոտրելու իր հմտությունները։ Մեկ տարի Մոսկվայում աշխատել է համակարգչային անվտանգության բնագավառում։ 2010 թվականին տեղափոխվել է Ֆրայբուրգ և աշխատանքի անցել ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս նախագծի վրա, որտեղ սկսել է հետաքրքրվել տրանսհումանիզմով, որից հետո մեկնել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտ, որպես պրակտիկանտ։

Էլբակյանը Sci-Hub-ը գործարկել է 2011 թվականին, Ղազախստան վերադառնալուց հետո։ Sci-Hub-ը կայք է գիտնականների համար, որտեղ կարելի է բեռնել գրեթե ցանկացած գիտական աշխատություն։ Ալեքսանդրայի ստեղծած կայքն այնպիսի ճանաչում է ձեռք բերել, որ ԱՄՆ-ի Elsevier խոշորագույն գիտական հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքին[10]։

Ներկայումս Էլբակյանը գտնվում է ընդհատակում՝ արտահանձնման ռիսկի պատճառով[11]։ Համաձայն 2016 թվականի նրա հարցազրույցների` իր նյարդաբանական հետազոտությունները գտնվում են սպասողական վիճակում։ Իր գիտության պատմության մագիստրոսական ծրագիրը հավաքել է անհայտ փոքր մասնավոր համալսարանում։ Նրա ատենախոսությունը նվիրված է գիտական հաղորդակցությանը[10]։

Nature ամսագիրը Ալեքսանդրա Էլբակյանին ճանաչել է 2016 թվականի ամենաազդեցիկ մարդը գիտության բնագավառում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Durov P. V. Aleksandra Elbakjan // VK — 2006.
  2. Александра Элбакян (ռուս.)
  3. https://www.chronicle.com/article/is-the-pirate-queen-of-scientific-publishing-in-real-trouble-this-time
  4. Nature's 10 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2016. — Vol. 540, Iss. 7634. — P. 507—515. — 9 p. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/540507APMID:30905952
  5. https://www.eff.org/press/releases/electronic-frontier-foundation-present-annual-eff-awards-alexandra-asanovna-elbakyan
  6. Dylla, H. Frederick (2016 թ․ մարտի 21). «No need for researchers to break the law to access scientific publications». Physics Today. doi:10.1063/PT.5.2031. ISSN 0031-9228.
  7. Murphy, Kate (2016 թ․ մարտի 12). «Should All Research Papers Be Free?». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  8. Kravets, David (2016 թ․ ապրիլի 3). «A spiritual successor to Aaron Swartz is angering publishers all over again». Ars Technica. Condé Nast.
  9. «Alexandra Elbakyan». Twitter.com. 2016 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 Bohannon, John (2016 թ․ ապրիլի 29). «The frustrated science student behind Sci-Hub». Science. 352. doi:10.1126/science.aaf5675.
  11. Bohannon, John (2016 թ․ ապրիլի 29). «Who's downloading pirated papers? Everyone». Science. 352: 508–512. doi:10.1126/science.aaf5664.
  12. «Nature's 10: Ten people who mattered this year». Վերցված է 2016 Դեկտեմբեր 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Էլբակյան» հոդվածին։