Ալեքսանդեր (Ալեքսանդր) Լաակ (էստ․՝ Aleksander Laak, օգոստոսի 24, 1907(1907-08-24), Պյոիդե, Սաարեմաա, Էստոնիա - սեպտեմբերի 6, 1960(1960-09-06), Վինիպեգ, Կանադա)[1], էստոնացի կոլաբորացիոնիստ, Յագալա համակենտրոնացման ճամբարի պարետ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից Էստոնիայի օկուպացման ընթացքում[2]։

Ալեքսանդեր Լաակ
էստ․՝ Aleksander Laak
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1907(1907-08-24)
ԾննդավայրՊյոիդե, Սաարեմաա, Էստոնիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1960(1960-09-06) (53 տարեկան)
Մահվան վայրՎինիպեգ, Կանադա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունռազմական գործիչ

Գործունեությունն օկուպացիայի ընթացքում խմբագրել

1941 թվականին՝ Օմակայտսե կազմակերպության վերստեղծումից հետո, Ալեքսանդեր Լաակը դարձել է այդ ռազմականացված կազմակերպության օպերատիվ բաժնի շտաբի պետ։ 1942 թվականին դարձել է Յագալա համակենտրոնացման ճամբարի ղեկավար և կրում է հենց ճամբարում և Կալևի Լիյվա վայրում սպանված հազար կալանավորների (հիմնականում հրեաներ և խորհրդային ռազմագերիներ) սպանության պատասխանատվությունը[3][4][5][6][7]։ Ճամբարի լիկվիդացումից հետո Լաակը 1943 թվականի օգոստոսի 20-ին նշանակվել է Տալլինի Կենտրոնական (մարտկոցային) բանտի պետ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև Էստոնայի գերմանական օկուպացիայի ավարտը[8]։

Տարագրություն և մահ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին, Ալեքսանդեր Լաակն արտագաղթել է Կանադա[9][10]։

1960 թվականին մերկացվել է որպես նացիստական ռազմական հանցագործ։ 1960 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդեր Լաակը 53 տարեկանում ինքնասպանություն է գործել՝ կախվելով իր տան ավտոտնակում[9][10][11][12][13][14][15][16]։

Գոյություն ունի վարկած, թե Ալեքսանդեր Լաակն սպանվել է վրիժառու հրեաների խմբի կողմից[17][18][19]։ 1991 թվականին Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը վերսկսել է Լաակի մահվան հանգամանքների հետաքննությունը[10][16]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Okupatsioonide muuseum». Museum of Occupations. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Laak Identified As Camp Chief». Montreal Gazette. Montreal. 1960 թ․ սեպտեմբերի 12. էջ 3. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Hiio, Toomas; Meelis Maripuu. «Ülevaade juutide tapmisest Eesti territooriumil asunud laagrites» (Estonian). Estonian Ministry of Culture. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Juudid pidasid Kalevi-Liiva koonduslaagri komandandi üle omakohut». Eesti Ekspress. 2008 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «PHASE II : THE GERMAN OCCUPATION OF ESTONIA IN 1941–1944» (PDF). Estonian International Commission for Investigation of Crimes Against Humanity. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Kaasik, Peeter (2010 թ․ մայիսի 28). «Holocaust in Estonia». Estonica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Komisjon: 20.000 juudi hukkamine Eestis pole tõendatud». Virumaa Nädalaleht (Estonian). 2004 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Меэлис Марипуу / Места заключения в Эстонии в период немецкой оккупации 1941—1944 гг. Արխիվացված 2014-04-13 Wayback Machine
  9. 9,0 9,1 «Canada Checks On Immigrant Who Took Life». The Ottawa Citizen. Ottawa. Canadian Press. 1960 թ․ սեպտեմբերի 7. էջ 1. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Suspected Nazi's Death Re-examined». The Jewish Post & News. Winnipeg: 34. 1991 թ․ օգոստոսի 28.
  11. Pat Nagle (1960 թ․ սեպտեմբերի 8). «Laak Widow Suspects 'Outsiders'». Montreal Gazette. էջ 4. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «War Policeman Tells Of Deaths». The Spartanburg Herald. Spartanburg. AP. 1961 թ․ մարտի 7. էջ 1. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Estonians Here Fear Red "Hate" Campaign». The Ottawa Citizen. Ottawa. CP. 1960 թ․ սեպտեմբերի 10. էջ 10. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  14. Joseph Berger (2010 թ․ մարտի 27). «Survival Tales Told in Snapshots: Czech Jews Enduring the Holocaust». The New York Times: C1.
  15. Jews and the Jewish people: Evrei i ... Google Books. 1960. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  16. 16,0 16,1 Myrone Love (1991 թ․ փետրվարի 20). «Manitoba RCMP looking into 30-year-old suicide of alleged Nazi». The Jewish Post & News. Winnipeg: 2.
  17. «Juudid pidasid Kalevi-Liiva koonduslaagri komandandi üle omakohut - Välisuudised - Eesti Ekspress». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  18. Freedland J. Revenge // The Guardian. — 26 July 2008.
  19. Michael Elkins (1971). Forged In Fury. Ballantine Books. ISBN 0-345-02162-2.