Ալեսիո Կրանյո
Ալեսիո Կրանյո (իտալերեն՝ Alessio Cragno, հունիսի 28, 1994[1][2][3], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կալյարիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
![]() Կրանյոն Կալյարիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1994[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 |
![]() | ||
2004-2008 |
![]() | ||
2009-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2014 |
![]() | 32 | (0) |
2014-ներկա |
![]() | 81 | (0) |
2016 |
→ ![]() | 18 | (0) |
2016-2017 |
→ ![]() | 33 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 6 | (0) |
2011-2012 |
![]() | 9 | (0) |
2012-2013 |
![]() | 11 | (0) |
2013-2015 |
![]() | 9 | (0) |
2014-2017 |
![]() | 12 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերաԽմբագրել
ԲրեշիաԽմբագրել
Կրանյոն Բրեշիայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոդենայի դեմ խաղում[5]։ 2013 թվականին Կրանյոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը և 2013-14 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Բրեշիայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 45 գնդակ և 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
ԿալյարիԽմբագրել
2014 թվականի հուլիսի 12-ին Կրանյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Կալյարիի հետ[6]։ Ակումբը նրա համար վճարեց 1 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Կալյարիի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Կատանիայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 21-ին՝ Ռոմայի դեմ խաղում[8][9]։ 2015 թվականին Կրանյոն կորցրեց իր դիրքը Կալյարիի հիմնական կազմում։
2016 թվականի հունվարի 26-ին Կրանյոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Վիրտուս Լանչանո[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Տրապանիի դեմ խաղում[11]։ Վիրտուս Լանչանոյի կազմում իտալացին անցկացրեց 20 հանդիպում՝ բաց թողելով 29 գնդակ և 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[12]։
2016 թվականի հունիսի 9-ին Կրանյոն 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Կալյարիի հետ[13][14]։ Հուլիսի 13-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Բենևենտոյին[15][16]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[18]։ Բենևենտոյի կազմում Կրանյոն անցկացրեց 39 հանդիպում՝ բաց թողելով 32 գնդակ և օգնելով թիմին իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Սերիա A: Կրանյոն ճանաչվեց այս մրցաշրջանի Սերիա B-ի լավագույն ֆուտբոլիստ[19]։
2017-18 մրցաշրջանում Կրանյոն վերադարձավ Կալյարի՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո իտալացին անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Պալերմոյի դեմ խաղում՝ այս խաղում ետ մղելով երկու 11-մետրանոց հարված և օգնելով Կալյարին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարը և անցնել գավաթի հաջորդ փուլ[20]։ 2017-18 մրցաշրջանում Կրանյոն անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 48 գնդակ և 7 խաղում պահելով իր դարպասը անառիկ[21]։
2018 թվականի փետրվարի 18-ին Կրանյոն երկարաձգեց իր պայմանագիրը Կալյարիի հետ մինչև 2022 թվականը[22]։ 2019 թվականի օգոստոսին նա ստացավ ուսի ծանր վնասվածք՝ բաց թողելով շուրջ 5 ամիս[23][24][25]։
Միջազգային կարիերաԽմբագրել
Կրանյոն ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[27], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[28][29]։
Իտալիայի ազգային հավաքական Կրանյոն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[30][31][32], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[33][34]։
Կարիերայի վիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրեշիա | 2012–13 | Սերիա B | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2013–14 | 30 | 0 | 1 | 0 | 31 | 0 | ||||||
Ընդհանուր | 32 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
Վիրտուս Լանչանո (վարձավճար) | 2015–16 | Սերիա B | 18 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 20 | 0 | |
Բենևենտո (վարձավճար) | 2016–17 | 33 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 39 | 0 | |||
Կալյարի | 2014–15 | Սերիա A | 14 | 0 | 2 | 0 | — | 16 | 0 | |||
2015–16 | Սերիա B | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |||||
2017–18 | Սերիա A | 29 | 0 | 1 | 0 | 30 | 0 | |||||
2018–19 | 38 | 0 | 2 | 0 | 40 | 0 | ||||||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||||
Ընդհանուր | 81 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 88 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 164 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 180 | 0 |
ՆվաճումներԽմբագրել
ԱնհատականԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - A. Cragno - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Brescia Calcio - Modena FC 2018, Sep 25, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Cagliari, colpo "alla Zeman". Arriva Cragno, 20 anni»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Cagliari Calcio - Calcio Catania, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «AS Roma - Cagliari Calcio, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Roma 2-0 Cagliari: Destro & Florenzi ruin Zeman's return | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Calciomercato»։ S.S. Virtus Lanciano 1924 - News։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-22-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «SS Virtus Lanciano - Trapani Calcio, Jan 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Alessio Cragno | Football Stats | Cagliari | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-10-29
- ↑ «OFFICIAL: Alessio Cragno Renews With Cagliari | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Alessio Cragno rinnova con il Cagliari»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Cragno al Benevento»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ CagliariNews24 Redazione (2016-07-15)։ «UFFICIALE - Cragno in prestito al Benevento - Cagliari News 24»։ Cagliari News 24 (it-IT)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Benevento Calcio - US Salernitana 1919, Aug 7, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ 19,0 19,1 «Buffon named best player | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Cagliari Calcio - US Palermo, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Alessio Cragno | Football Stats | Cagliari | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-10-31
- ↑ «Official: Cragno signs new Cagliari deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Cragno shoulder injury setback | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Official: Cagliari keeper Cragno to undergo surgery on his shoulder»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Le condizioni di Alessio Cragno»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ 2019-08-09։ Վերցված է 2020-01-18
- ↑ «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին։ Վերցված է 2018-08-30
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Italy: New faces for Nations League | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Italy squad to face Poland and Portugal announced» (անգլերեն)։ 2018-09-02։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Chiellini rejoins Italy squad; Pellegri called up - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Alessio Cragno»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-30
Արտաքին հղումներԽմբագրել
Ալեսիո Կրանյո Վիքիպահեստում |
- Կրանյոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կրանյոն transfermarkt-ում
- Կրանյոն soccerbase.com-ում
- Կրանյոն WhoScored.com կայքում
- Կրանյոն Կալյարիի պաշտոնական կայքում Archived 2019-04-02 at the Wayback Machine.
- Կրանյոն Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-06-02 at the Wayback Machine.
- Կրանյոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում