Ալեսանդրո Պիկոլոմինի

Ալեսանդրո Պիկոլոմինի (երբեմն Ալեսանդր կամ Ալեքսանդր, իտալ.՝ Alessandro Piccolomini, հունիսի 13, 1508[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա - մարտի 12, 1579[1], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի գրող, հումանիստ, փիլիսոփա և աստղագետ, սիենական Պիկոլոմինիների գերդաստանի անդամ։

Ալեսանդրո Պիկոլոմինի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1508[1][2]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էմարտի 12, 1579[1] (70 տարեկան)
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունաստղագետ, կաթոլիկ քահանա, փիլիսոփա, թարգմանիչ, դրամատուրգ և բանաստեղծ
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս և titular archbishop of Patrae?
Commons-logo.svg Alessandro Piccolomini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պիկոլոմինին ծնվել է Իտալիայի Սիենա գավառում։ Պատկանել է հայտնի և ազդեցիկ սիենական Պիկոլոմինիների գերդաստանին, որը տվել է երկու պապ՝ Պիոս II և Պիոս III:

1539 թվականին տեղափոխվել է Պադովա, որտեղ սովորել է տեղի համալսարանում։ Այստեղ նա հետաքրքրվել է բնական գիտություններով և 1540 թվականին թողարկել է տրակտատ «Աշխարհի ոլորտների և անշարժ աստղերի մասին» (De la sfera del mondo e delle stelle fisse), որտեղ նկարագրել է տիեզերքի և նրա օրենքների մասին, այն ժամանակվա գիտական պատկերացումներով։ Տրակտատը կազմած էր 6 գրքերից, նվիրված տարբեր հարցերի՝ Էվկլիդյան երկրաչափությունից և գնդաձև կոնստրուկցիաներից մինչև Պտղոմեոսյան տարածքներ և Երկրի ջերմային գոտիների երկրաչափական նկարագրություններ։ Պիկոլոմինին առաջին անգամ օգտագործել է տառային՝ լատինական նշանագրությունը, համաստեղությունների աստղերը անվանելու համար։ 50 տարի անց Բայերը դասակարգեց այն առավել հաջորդական՝ օգտագործելով հունական այբուբենը։

1546 - 1558 թվականներին ապրել է Հռոմում։ 1574 թվականին կնքվել է Պատրասի արքեպիսկոպոս, մնացել է Սիենայում որպես արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Պիկոլոմինիի օգնական։ Մահացել է 1578 թվականի մարտի 12 -ին Սիենայում։

Մեծ համբավ է ձեռք բերել դառնալով Սիենայի Խուլերի թատերական ակադեմիայի անդամ (Accademia degli Intronati), «Ապշեցնող» (di Stordito) կեղծանվամբ և մասնակցություն է ունեցել նրա գործունեությանը։ Նրա ստեղծագործությունները զբաղեցրել են իրենց որոշակի և ուրույն տեղը 16 -րդ դարի գրականության շարքում։

ՍտեղծագործություններԽմբագրել

ՀիշատակԽմբագրել

1935 թվականի Միջազգային աստղագիտական միությունը Ալեսանդրո Պիկոլոմինիի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկ։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tomasi F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 83.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.