Սքոթ Ալեն (անգլ.՝ Scott Ethan Allen, փետրվարի 8, 1949(1949-02-08), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ, ամերիկացի նախկին գեղասահորդ, 9-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1965 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1964 և 1966 թվականների ԱՄՆ առաջնության ոսկե մեդալակիր (տղամարդկանց անհատական գեղասահք), Շվեդիայի Գեղասահքի առաջնության չեմպիոն Սոնի Ֆուրմանի որդին։

Սքոթ Ալեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 8, 1949(1949-02-08) (75 տարեկան)
Ծննդավայր՝Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ալենն առաջին անգամ հանդես է եկել ազգային մրցումներում՝ 9 տարեկան հասակում, դառնալով առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը։ 1964 թվականի Օլիմիպիական խաղերում իր տասնհինգերորդ տարեդարձից երկու օր առաջ նվաճել է բրոնզե մեդալ, դառնալով ամենաերիտասարդ մեդալակիրը Ձմեռային օլիմպիական խաղերում։ Մարզական կարիերան ավարտելուց հետո ավարտել է Հարվարդի համալսարանը, որն ավարտել է 1971 թվականին, այնուհետև սովորել է Կոլումբիայի բիզնեսի դպրոցում։

Մոտ 30 տարի աշխատել է իր խորթ հոր հագուստի ընկերությունում, հետագայում դարձել ընկերության տնօրենը[1]։

Մրցույթներ/Մրցաշրջան 1962 1963 1964 1965 1966 1967 1968
Ձմեռային օլիմպիական խաղեր]] 3
Աշխարհի առաջնություն 8 5 4 2 4 5 4
Հյուսիսային Ամերիկայի առաջնություն 3 2 2
ԱՄՆ առաջնություն 2 2 1 2 1 2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ալեն Սքոթ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)