Ալեյսկ (ռուս.՝ Алейск), քաղաք (1939 թվականից) Ռուսաստանում, Ալթայի երկրամասի Ալթայի շրջանում (շարջանի կազմի մեջ չի մտնում)։ Քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը Ալեյսկ քաղաքն է։

Քաղաք
Ալեյսկ
Але́йск
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1913 թ.
Առաջին հիշատակում1913
Տվյալ կարգավիճակում1939 թվականից
Մակերես43,87 կմ²
ԲԾՄ170 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն 28 528 մարդ (2016)
Խտություն650,28 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+7, ամառը UTC+8
Հեռախոսային կոդ+7 38553
Փոստային ինդեքս658130
Փոստային դասիչ658130 — 658149
Ավտոմոբիլային կոդ22
Պաշտոնական կայքaleysk22.ru
Ալեյսկ (Ռուսաստան)##
Ալեյսկ (Ռուսաստան)

2016 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում է 28 528 մարդ։ Տարածքը՝ 4387 հա։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է Մերձօբյան սարահարթի արևելյան ծայրամասում, Ալեյ գետի ձախ ափին (Օբ գետի ձախ վտակը) Գորևկա գետի թափվելու վայրում։ Քաղաքը գտնվում է Բարնաուլից 125 կմ դեպի հարավ-արևմուտք` A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղու վրա, որը հանդիսանում է Ղազախստանի հետ սահմանը։ Քաղաքի միջով է անցնում նաև Բարնաուլ-Ռուբցովսկ-Սեմիպալատինսկ Արևմտա-Սիբիրական երկաթուղային գիծը։

Պատմություն խմբագրել

Ալեյ գետի ափերին գտնվող տարածքներն անցել են Ռուսաստանին 17-րդ դարում։ 1913 թվականին Մալոպանյուշևո գյուղից հյուսիս-արևմուտք (այժմ քաղաքի սահմաններում է) բնակավայր է հիմնադրվել Թուրքեստանա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալեյսկայա գծի մոտ (Նովոսիբիրսկ-Սեմիպալատինսկ)։ 1926-1938 թվականներին դարձել է քաղաքատիպ ավան։ 1939 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ[1]։ Ալեյսկի աճին նպաստում էր սննդի և վերամշակման ոլորտի արդյունաբերությունը։

Կլիմա խմբագրել

Ալեյսկ քաղաքը գտնվում է չափավոր ցամաքային կլիմայական գոտում։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -17,6 ˚C, իսկ հուլիսինը՝ +20,3 ˚C: Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 444 մմ։

Ալեյսկի կլիման 2010-2013 թվականներին

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
բացարձակ առավելագույնը (°C) 2 1 10 29 30 35 34 35 34 26 16 3
միջին ջերմաստիճանը (°C) −17,6 −14,8 −7,7 4 13 18,4 20,3 19,1 11,5 3,3 −6,2 −14,8
բացարձակ նվազագույնը (°C) −38 −33 −22 −7 2 10 11 10 0 −6 −18 −37

Բնակչություն խմբագրել

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվով քաղաքը գտնվում էր 532-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։

1959 1967 1970 1979 1989 1992 1996 1997 1998 1999
28 982 31 000 32 487 31 305 30 309 30 600 30 800 30 400 30 300 30 000
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009
29 800 29 800 29 000 28 684 28 778 28 744 28 657 28 474 28 535 28 496
2010 2011 2012 2013 2014 2015 2016
25 645 29 489 29 061 28 825 28 493 28 372 28 528

Տնտեսություն խմբագրել

 
Ալեյսկայա կայարան

Արդյունաբերություն խմբագրել

Խոշոր գյուղատնտեսական շրջանների մոտ տեղակայված Ալեյսկը վերամշակող արդյունաբերության կենտրոն է հանդիսանում։ Քաղաքում գործում է մարզում արտադրվող ամբողջ գյուղացիական արտադրության վերամշակման ամբողջական ցիկլը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություն է համարվում Ս.Ն. Ստարովոյտովի անվան «Ալեյսկզերնոպրոդուկտ» ՓԲԸ, որը զբաղվում է ալրաղացա-ձավարային, բուսական յուղի և կենդանակերի արտադրությամբ։

Քաղաքի մյուս խոշոր ձեռնարկություններն են՝

  • «Ալեյսկիյ մյասոկոմբինատ» ԲԲԸ՝ մսամթերքի արտադրություն
  • «Ալեյսկիյ մասլոսիրկոմբինատ» ԲԲԸ՝ կաթնամթերքի արտադրություն։

Տրանսպորտ խմբագրել

Ալեյսկ քաղաքի մոտ է գտնվում է Արևմտա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալթայի բաժանմունքի Ալեյսկայա երկաթուղային կայարանը։ Քաղաքի միջով է անցնում նաև A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղին, AH64 Պետրոպավլովսկ-Բարնաուլ ասիական երթուղին։

Հայտնի մարդիկ խմբագրել

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեյսկ» հոդվածին։