Ալելուիա (եբրայերեն՝ הַלְלוּיָהּ‎ բառից)[1], հուդայական և քրիստոնեական համատեսքստում օգտագործվող բառ։ Բառացի նշանակում է «Գովաբանեք Յահին (Եհովային)»։ Կազմված է հալելու և Յահ բառերից․ վերջինս Աստծո անվան՝ Եհովա կրճատ ձևն է։ Օգտագործվում է նաև Հալելույահ[2], «восхваляйте Бога»[2] ձևը։

— Բրիտանական գրադարան, Add. 43725.

[եբր. hallelǔ jǎh hallelǔ - գովեցեք, jǎh (կրճատված jǎhve-ից) Տիրոջը (Եհովային), հուն. άλληλ–ούια], երաժշտության մեջ. ցնծուն օրհներգություն, առաջացել է եբրայական ժամերգության գոհաբանական բացականչություններից, ապա մտել քրիստոնեական պաշտամունքի մեջ։

Աստվածաշունչ մատյանում խմբագրել

Պատարագ, Ալելույա

Այս արտահայտությունը Աստվածաշնչի եբրայերեն գրություններում (Հին Կտակարան) հանդիպում է 24 անգամ. 1 անգամ Տարեգրությունում (Գիրք Մնացորդաց) և 23 անգամ Սաղմոսներում։ 113-118 (112-117) սաղմոսները կոչվում են նաև հալելներ (օրհներգեր)։

Իսկ Հունարեն գրություններում (Նոր Կտակարան) ալելույա բառը, գրված կոյնե հունարենով, 4 անգամ հանդիպում է Հայտնություն գրքում (19։1,3,4,6)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хей произносится из-за её знака усиления; евр. «Йешайаху» (Исаия)
  2. 2,0 2,1 Например, в книге Откровение 19:1, 3, 4, 6 Արխիվացված 2012-06-30 Wayback Machine в переводе «Священное Писание — Перевод нового мира»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալելուիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 151