Ալդուս Պիուս Մանուտիուս (իտալ.՝ Aldo Pio Manuzio, ոչ վաղ քան 1449 և ոչ ուշ քան 1452 կամ 1450, Բասիանո, Պապական մարզ[1] - փետրվարի 6, 1515[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1])[5], իտալացի հումանիստ, գիտնական, մանկավարժ և Aldine Press տպագրատան հիմնադիր։ Մանուցիուսը իր կյանքի վերջին տարիները նվիրեց հազվագյուտ տեքստերի հրատարակմանը և տարածմանը։ Հունարեն ձեռագրերի նկատմամբ հետաքրքրությունը և պահպանումը նրան նշանավորում են որպես իր դարաշրջանի նորարար հրատարակիչ։ Նրա էնչիրիդիաները (enchiridia)՝ փոքր շարժական գրքերը, հեղափոխեցին ընթերցանության գործընթացը և հանդիսանում են թղթե կազմով գրքերի նախատիպը։

Ալդուս Մանուցիուս
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1449 և ոչ ուշ քան 1452 կամ 1450
ԾննդավայրԲասիանո, Պապական մարզ[1]
Մահացել էփետրվարի 6, 1515[1][2][3][…]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն[1] և  Պապական մարզ[1]
ԿրթությունՖերարայի համալսարան[1] և Հռոմի Սապիենզա համալսարան[1]
Ազդվել էՋովաննի Պիկո Դելլա Միրանդոլա[1] և Andrea Torresano?[1]
Մասնագիտությունտպագրիչ, հրատարակիչ, tutor, տպագրիչ, տպագրիչ և խմբագիր
ԱշխատավայրCaterina Pico?[1] և Alberto III Pio?
ԱմուսինMaria Torresano?[4]
ԱնդամությունAccademia Aldina?[1]
ԵրեխաներPaulus Manutius?[1], Marco Manuzio?[1], Antonio Manuzio?[1] և Alda Manuzio?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Aldus Manutius Վիքիպահեստում

Մանուցիուսը ձգտում էր հունարեն գրականությունը ներկայացնել իր ընթերցողներն՝ համոզված լինելով, որ Արիստոտելի կամ Արիստոփանեսի ստեղծագործություններն իրենց սկզբնական հունարեն ձևով մաքուր են և թարգմանության կողմից չարատավորված։ Մինչ Մանուցիուսը հրատարակիչները հազվադեպ էին հատորներ տպագրում հունարեն լեզվով՝ հիմնականում պայմանավորված հունարեն ստանդարտացված տառատեսակներ հայթայթելու բարդությամբ։ Մանուցիուսը հազվագյուտ ձեռագրեր է հրատարակել իրենց բնօրինակ հունարեն և լատիներեն ձևերով։ Նա հանձնարարել է ստեղծել հունարեն և լատիներեն տառատեսակներ, որոնք հատուկ էին 15-րդ դարում կիրառվող հումանիստական տառատեսակներին։ Դրանք դարձան հետագայում որպես իտալիկ հայտնի տառատեսակների նախատիպը։ Քանի որ Aldine Press տպագրատունը մեծ ժողովրդականություն էր վայելում, Մանուցիուսի նորամուծությունները արագորեն կրկնօրինակվեցին ամբողջ Իտալիայում՝ չնայած գրագողությունը կանխելու բոլոր ջանքերին։

Aldine Press-ը ձեռք էր բերում աճող համբավը որպես բծախնդիր, ճշգրիտ հրապարակող, ինչը ստիպեց ժամանակի հոլանդացի փիլիսոփա Էրազմ Ռոտերդամցին դիմել է Մանուցիուսին՝ խնդրելով հրատարակել Եվրիպիդեսի «Իփիգենիան Ավլիսում» ստեղծագործության իր թարգմանությունը։

Մանուտիուսը պատանեկության տարիներին սովորել է Հռոմում՝ դառնալով հումանիստ գիտնական։ Նա մտերիմ էր Ջովանի Պիկոյի հետ և դաստիարակում էր Պիկոյի զարմիկներին՝ Կարպիի իշխաններ Ալբերտո և Լեոնելլո Պիոներին։ Մանկավարժ եղած ժամանակ՝ Մանուտիուսը երկու աշխատանք է հրատարակել իր աշակերտների և նրանց մոր պատվին։ Քառասուն տարեկանին մոտ Մանուցիուսը հաստատվեց Վենետիկում՝ դառնալով գրքերի հրատարակիչ։ Նա հանդիպեց Անդրեա Տորեսանոյին, ում հետ միասին հիմնեց Aldine Press-ը։

Մանուտիուսը հայտնի է նաև որպես Ալդուս Մանուցիուս Ավագ՝ նրան տարբերելու իր թոռ Ալդուս Մանուտիուս կրտսերից։

Վաղ տարիներ խմբագրել

Ալդուս Մանուցիուսը ծնվել է Հռոմին մոտ Բասիանո քաղաքում 1449—1452 թվականներին[6]։ Նա մեծացել է իտալական վերածննդի շրջանում հարուստ մի ընտանիքում, իսկ երիտասարդության տարիներին ուղարկվել է Հռոմ՝ դառնալու հումանիստ գիտնական։ Հռոմում նա սովորել է լատիներեն Գասպարե դա Վերոնայի մոտ և մասնակցել Դոմիցիո Կալդերինիի դասախոսություններին 1470-ականների սկզբին։ 1475—1478 թվականներին Մանուցիուսը Ֆերարայում հունարեն է սովորել Բատիստա Գուարինոյի հետ որպես ուսուցիչ[6]։

Մանուցիուսի վաղ շրջանի մեծ մասը բավականին անհայտ է։ Ըստ Ջոն Ադինգտոն Սիմոնդսի՝ գրված Encyclopædia Britannica-ի տասնմեկերորդ հրատարակությունում, Մանուցիուսին շնորհվել է Կարպի քաղաքի քաղաքացիություն 1480 թվականի մարտի 8-ին, որտեղ նա ուներ տեղական ունեցվածք։ 1482 թվականին նա որոշ ժամանակով մեկնեց Միրանդոլա իր երկարամյա ընկերոջ Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա մոտ, որտեղ նա մնաց երկու տարի՝ հունական գրականություն ուսումնասիրելու համար[7]։ Պիկոն Մանուցիուսին խորհուրդ տվեց դառնալ իր եղբորորդիների՝ Կարպի քաղաքի իշխաններ Ալբերտոյի և Լեոնելլո Պիոյի դաստիարակը[8]։ Կարպիում Մանուտիուսը ընկերացել էր իր աշակերտ Ալբերտո Պիոյի հետ։ 1480-ականների վերջում Մանուցիուսը հրատարակեց երկու աշխատություն՝ նվիրված իր երկու աշակերտներին և նրանց մորը՝ Կատերինա Պիկոյին, երկու գործերն էլ տպագրվել են Վենետիկում Բապտիստա դե Տորտիսի կողմից. Musarum Panagyris՝ ներառյալ Epistola Catherinae Piae (մարտ/մայիս 1487 to մարտ 1491) և Paraenesis (1490)։

Ջովաննի Պիկոյի և Ալբերտո Պիոյի ընտանիքները ֆինանսավորեցին Մանուցիուսի տպագրության սկզբնական ծախսերը և նրան հողեր տվեցին Կարպիում[7]։ Մանուտիուսը որոշեց, որ Վենետիկը լավագույն վայրն է իր աշխատանքի համար՝ այնտեղ հաստատվելով 1490 թվականին։ Վենետիկում Մանուցիուսը սկսեց հրատարակչական պատվերներ ընդունել։ Այդ ժամանակ նա հանդիպեց Անդրեա Տորեսանոյին[9], ով նույնպես զբաղվում էր տպագիր հրատարակչությամբ։ Տորեսանոն և Մանուցիուսը մնացին գործնական ընկերներ մինչև կյանքի վերջ, և նրանց առաջին պայմանագրում Մանուցիուսը վարձեց Տորեսանոյին՝ տպելու իր լատիներեն քերականության գրքի՝ «Institutiones grammaticae»՝ հրատարակված 1493 թվականի մարտի 9-ին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Marinis T. D. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1934.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. http://www.treccani.it/enciclopedia/manuzio-aldo-il-vecchio_(Enciclopedia_Italiana)/
  5. Barolini, Helen (1992). Aldus and His Dream Book. Italica Press.
  6. 6,0 6,1 6,2 Fletcher III, Harry George (1988). New Aldine Studies. Bernard M. Rosenthal, Inc.
  7. 7,0 7,1 Symonds, John Addington (1911). Manutius. In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica. Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջեր 624–626.
  8. Beltramini, Gasparotto (2016). Aldo Manuzio Renaissance in Venice. Marsilio Editori.
  9. Pignatti, Franco (2019). Torresano, Andrea. Dizionario Biografico degli Italiani. Vol. 96. Հռոմ: Istituto dell'Enciclopedia Italiana.