Ալբեր Մեմմի

ֆրանսիացի գրող

Ալբեր Մեմմի (ֆր.՝ Albert Memmi, դեկտեմբերի 15, 1920(1920-12-15)[1][2][3], Թունիս, Ֆրանսիա[2] - մայիսի 22, 2020(2020-05-22)[4][5][2][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4][2]), ֆրանսիացի գրող և հասարակագետ։

Ալբեր Մեմմի
արաբ․՝ ألبير ممي‎‎
Ծնվել էդեկտեմբերի 15, 1920(1920-12-15)[1][2][3]
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա[2]
Վախճանվել էմայիսի 22, 2020(2020-05-22)[4][5][2][…] (99 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ[4][2]
Մասնագիտությունգրող և ակնարկագիր
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
ԿրթությունՓարիզի համալսարան, Ալժիրի համալսարան և Carnot Lyceum of Tunis?
Գրական ուղղություններՊրոգրեսիվիզմ և postcolonialism?
ԱնդամակցությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրԲարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Պարգևներ
ԱմուսինGermaine Memmi?
 Albert Memmi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսուա Մեմմիի և Մարգարիտա Սարֆատիի սեֆարդական ծագմամբ ընտանիքում, որում հաղորդակցվում էին ֆրանսերենով և արաբերենի հրեա-թունիսյան բարբառով։ Ավարտել է Թունիսի Կարնո լիցեյը, այնուհետև սովորել է Ալժիրի համալսարանում և Սորբոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է «Ազատ Ֆրանսիա» դեգոլևյան զորամասերում, եղել է գերի գերմանացիների մոտ, փախել է աշխատանքային ճամբարից։

1953-1957 թթ․ գլխավորում էր Թունիսի Հոգեբանության կենտրոնը, աջակցություն է ցուցաբերել Ալժիրի անկախության համար։ 1953 թվականին հրատարակել է առաջին վեպը՝ «Աղե աշտարակը» (ֆր.՝ La statue de sel) Ալբեր Կամյուի նախաբանով։ Դա ինքնակենսագրական ստեղծագործություն է, որը քննադատում է թունիսյան ընտանիքի նահապետական նիստուկացը, հնացած ավանդույթներն ու նախապաշարմունքները։ Ինչպես և հաջորդ վեպը, «Ագարը» (ֆր.՝ Agar, 1955), արտացոլում է հյուսիսաֆրիկյան հրեաների հետաքրքրությունը եվրոպական քաղաքակրթության արժեքներով և դրա հիասթափությունը։

1957 թվականին հրատարակվեց նրա ավելի հայտնի հասարակագիտական տրակտատը՝ «Գաղութատիրության դիմանկարը գաղութարարի դիմանկարի ֆոնին», (ֆր.՝ Portrait du colonisé, précédé du portrait du colonisateur, բառացի «Գաղութատիրության դիմանկարը, որին նախորդում է գաղութարար դիմանկարը»), Ժան Պոլ Սարտրի նախաբանոով։

Էսսեն մեծ դեր է խաղացել Աֆրիկայում ազգային-ազատագրական պայքարի ծավալման համար և հաճախ այն կապվում է Ֆրանց Ֆանոնայի («Քաղցածների և ստրուկների ամբողջ աշխարհը», «Սև մաշկ, սպիտակ դիմակներ») և Էմե Սեզերի («Ճառ գաղութատիրության մասին») աշխատանքների հետ։ Այս աշխատանքի շարունակությունն է համարվում 2004 թվականին հայտնված «Արաբա-մահմեդակնների և ոմանց ապագաղութայնացումը» գիրքը (ֆր.՝ Portrait du décolonisé arabo-musulman et de quelques autres, 2006 թվականի անգլերեն թարգմանությամբ «Ապագաղութացումը և ապագաղութացվածները»)։

1959 թվականից Փարիզում աշխատել է Գիտահետազոտությունների ազգային կենտրոնում, ուսուցանել է Սորբոնում։ 1966 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր է։ PEN կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի փոխնախագահ է(1976-1979)։ Փարիզում Հյուսիսային Աֆրիկայի մշակութային հետազոտության կենտրոնի ղեկավար է։

Մեմմիի գեղարվեստական և հանրային շատ ստեղծագոծություններ նվիրված են հյուսիսաֆրիկյան և եվրոպական քաղաքակրթությունների, հրեաների և արաբների փոխներգործությանը։ Մեմմին՝ հայտնի «Հյուսիսաֆրիկյան գրողների անթոլոգիայի» կազմողն ու (1964) և «Հյուսիսային Աֆրիկայի ֆրանսալեզու գրողներ» համառոտ շարադրանքի հեղինակն է (1985)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ալբեր Մեմմի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում