Ալբերտ Օհանյան

ֆուտբոլիստ

Ալբերտ Օհանյան (մայիսի 14, 1993(1993-05-14)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականում (մինչև 19 տարեկան) և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։

Ալբերտ Օհանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1993(1993-05-14)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Հայաստան Փյունիկ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2010:

Ակումբային կարիերա խմբագրել

Օհանյանը «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ինչպես ակումբի սաների մեծամասնությունը, Օհանյանը ևս իր մասնագիտական ճանապարհը սկսել է երիտասարդական ակումբներից։ Առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Փյունիկ-2» ֆուտբոլային ակումբի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում ևս Օհանյանը հանդես է եկել «Փյունիկ-2»-ի կազմում, բայց մրցաշրջանի ընթացքում պարբերաբար ներառվել է հիմնական թիմում։ Սակայն Օհանյանի մոտ բացի խաղին հայտագրվելուց, ուրիշ ոչինչ չէր ստացվում։

Մրցաշրջանի ավարտից հետո երկու դարպասապահներից մեկը՝ Կարեն Իսրայելյանը, լքում է ակումբը[2]։ Օհանյանը դառնում է Արսեն Պետրոսյանից հետո «Փյունիկ»-ի երկրորդ դարպասապահը։ Չտեսնելով մրցակցություն՝ Պետրոսյանը սկսում է խաղերին պարբերաբար սխալներ թույլ տալ, որոնք հանգեցնում են գոլերի բացթողման։ Պետրոսյանի հանդեպ վստահությունը նվազում է, և խաղերին սկսում են պարբերաբար դարպասապահ կանգնեցնել Ալբերտ Օհանյանին։ Մայիսին «Փյունիկ»-ը չեղարկում է Պետրոսյանի հետ պայմանագիրը, և Օհանյանը դառնում է հիմնական դարպասապահ։ Աննկատելի անցկացրած խաղերից հետո 2012 թվականի օգոստոսին Օհանյանը տեղը զիջում է գործընկերոջը՝ Գոռ Մանուկյանին։ Մեկ ամիս անց նորից դուրս է գալիս դաշտ և կրկին թույլ է տալիս սխալներ, որոնք բերում են պարտության և առաջնությունում միավորների կորստի[3]։ Այդ շրջանում ակումբում հայտնվում է Տիգրան Կանդիկյանը, որը ավելի է մեծացնում մրցակցությունը։ Ներկայումս երեք դարպասապահներն (Մանուկյան, Օհանյան և Կանդիկյան) էլ, միմյանց փոխարինելով, դուրս են գալիս դաշտ։

Կարիերան հավաքականում խմբագրել

2011 թվականի աշնանը հավաքականի պատանեկան գրասենյակի մարզիչները Օհանյանին հրավիրում են իրենց ակումբ։ 2011 թվականի հոկտեմբերի 21-ին Օհանյանը նորամուտ է կատարել Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքական՝ հանդես գալով սլովակ պատանիների դեմ խաղում։ Խաղալով ամբողջ խաղը՝ Օհանյանը դարպասներից գնդակը դուրս է բերում միայն մեկ անգամ, բայց այնուամենայնիվ հայկական ակումբը տոնում է հաղթանակ՝ 2:1 հաշվով[4]։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 5 խաղ և բաց թողել 10 գնդակ։

2012 թվականի ամռանը տեղի է ունեցել Օհանյանի նորամուտը պատանեկան հավաքական։ Հունիսի 12-ին խաղացում է Անդորրայի հավաքականի դեմ։ Խաղն ավարտվում է 4:1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով, իսկ Օհանյանը բաց է թողնում մի գնդակ[5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Մրցաշար Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ 2 ՖԱ 2010 3 -? - - - - 3 -?
2011 ? -? - - - - ? -?
Ընդամենը 3 -? ? -?
Փյունիկ 2011 0 0 0 0 0 0 0 0
2012/13 16 -21 0 0 2 -4 18 -25
Ընդամենը 16 -21 0 0 2 -4 18 -25
Ամբողջ կարիերայի ընթացքում 19 -21 0 0 2 -4 21 -25

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. 08.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 07.04.2012-ին.
  3. «Протокол матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 05.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  4. «Протокол матча Словакия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  5. «Протокол матча Армения (до 21) — Андорра (до 21)» (անգլերեն). Soccerway.com. 12.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել