Ալբերտ Սեյբին (անգլ.՝ Albert Bruce Sabin, օգոստոսի 26, 1906(1906-08-26)[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - մարտի 3, 1993(1993-03-03)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ-գիտնական, վիրուսաբան, պոլիոմիելիտի պատվաստանյութն ստեղծողը։

Ալբերտ Սեյբին
Ծնվել էօգոստոսի 26, 1906(1906-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմարտի 3, 1993(1993-03-03)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահվան պատճառՍրտային անբավարարություն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունվիրուսաբան, համալսարանի դասախոս, գյուտարար, ախտաբան, իմունաբան և համաճարակաբան
ԱշխատավայրՀարավային Կարոլինայի համալսարան և Ցինցինատիի համալսարան
Պաշտոննախագահ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Պարգևներ
Կայքsabin.org

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1951)[10]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բելոստոկում՝ Յակով Սապերսթայնի և Ցիլա Կրուգմանի հրեական ընտանիքում, որոնք 1921 թվականին գաղթել են ԱՄՆ։

Ավարտել է Նյու Ջերսիի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտի մեծահարուստ քեռին առաջարկել է վճարել ուսման ծախսերը՝ ատամնաբույժի մասնագիտությունը յուրացնելու պայմանով (նա պիտի շարունակեր ընտանեկան բիզնեսը)։

Տեղափոխվել է Նյու Յորք։ Ամերիկացի միկրոկենսաբան Պոլ դե Կրյուիի բեսթսելլեր «Մանրէների որսորդները» գրքով հետաքրքրվածությունը հանգեցրել է նրան, որ հակառակ իր քեռու պնդման, նա ընդունվել է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոց։

Ազգանունը փոխել է՝ դառնալով Սեյբին։

Գիտական գործունեություն խմբագրել

1931 թվականին ցույց է տվել, որ այդ ժամանակ մաշկի վրա արվող թեսթերը որևէ հիմնավորում չունեն։

Հիմնական բացահայտումներն արվել են Ցինցինատիի համալսարանի և Մանկական հոսպիտալի հետազոտական կենտրոնի հետ երկարամյա համագործակցության շնորհիվ։

Նախ հերքել է համընդհանուր ընդունված տեսակետն առ այն, որ պոլիմելիթի փոխանցումը լինում է օդակաթիլային եղանակով։ Ապացուցել է դրա աղիքային պատճառը։ Այուհետև կարողացել է ստանալ վարակի թույլ ձևերը, որոնք կարող էին երկարատև իմունիտետ առաջացնել։

1957 թվականին բերանային հակապոլիոմելիթային ատվաստումը հաջողությամբ անցել է փորձարկումը ԽՍՀՄ-ում, Չիլիում, Հոլանդիայում, Ճապոնիայում, ՄԵքսիկայում և Շվեդիայում։ Երեք տարի անց թույլտվություն է ստացվել այն օգտագործել ԱՄՆ-ում։

Չի արտոնագրել իր պատվաստանյութերը, այլ պարզապես փոխանցել է դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չօգտագործելով միլիարդ դոլարներ աշխատելու հնարավորությունը։ Դրա շնորհիվ անգամ ամենաաղքատ երկրները կարողացել են արտադրել պատվաստանյութը նվազագույն ծախսերով։ 1960-ական թվականների սկզբից Սեյբենի պատվաստանյութը փրկել է միլիոնավոր երեխաների կյանք ամբողջ աշխարհում։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

  • 1941՝ E. Mead Johnson Award
  • 1956՝ Հովարդ Թեյլոր Ռիքեթսի մրցանակ
  • 1958՝ Ընդգրկվել է Polio Hall of Fame-ի մեջ
  • 1962՝ Ռոբերտ Կոխի մրցանակ
  • 1964՝ Ֆելտրինելլի մրցանակ [
  • 1964՝ Բավարիայի «Վաստակի համար» շքանշան[11]
  • 1965՝ Լաքսեր Դեբեյկի մրցանակ՝ կլինիկական հետազոտությունների համար
  • 1970՝ ԱՄՆ ազգային գիտական մեդալ
  • 1974՝ John Howland Award
  • 1986՝ Ազատության նախագահական մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Սեյբին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Սեյբին» հոդվածին։