Ալբերտ Մանասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Վաղարշակի Մանասյան (հոկտեմբերի 10, 1937, Մամզարա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2011, Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994)։
Ալբերտ Մանասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1937 Մամզարա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 7, 2011 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | անասնաբույժ և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա (1965) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (1992) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Մանասյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 10-ին Մամզարա (Վրաստանի Նինոծմինդայի շրջան) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական ակադեմիան (1965)։ 1977 թվականից աշխատել է Հայկական պետական ագրարային համալսարանում։ 1994 թվականից եղել է թերապիայի, կլինիկական ախտորոշաբանության, դեղաբանության և թունաբանության (2004 թվականից՝ թերապիայի և վիրաբուժության) ամբիոնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են տավարի մարսողական և շնչառական համակարգերի ախտաբանության (մատղաշի թոքաբորբի կանխարգելման և բուժման) խնդիրներին։ Առաջարկել է բուժման աերոզոլային եղանակ և սարք (ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես, արծաթե մեդալ, 1989)։
Համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ 33 հիվանդություններ» (2000) և «Անասնաբուժական կլինիկական ախտորոշաբանություն » (2002) բուհական դասագրքերի։ ՀՀ անասնաբուժության (կենդանաբուժության բժշկության) ԳԱ հիմնադիր-նախագահ (2004 թվականից)։
Մահացել է 2011 թվականին[2]։
Պարգևներ
խմբագրել- ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2006):
Երկեր
խմբագրել- Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների ոչ վարակիչ հիվանդությունները, Երևան, 1987:
- Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները, Երևան, 1989:
- Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի ոչ վարակիչ հիվանդությունները, Երևան, 1992:
- Դեղատոմսերի տեղեկատու, Երևան, 2003:
- Անասնաբուժական թունաբանություն։ Երևան։ Անկյունաքար։ 2013: ISBN 9789939546704[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 33։
- ↑ «The memorial of Manasyan Albert (Ալբերտ Մանասյան Վաղինակի) buried at Yerevan's Jrvej Mets cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Մանասյան, Ալբերտ Վաղարշակի; Ադամյան, Ֆիոդր Բագրատի (2013). Ադամյան, Հասմիկ Անդրանիկի (ed.). Անասնաբուժական թունաբանություն։ Դասագիրք. Հայաստանի ազգային ագրարային համալսարան. Երևան: Անկյունաքար. ISBN 9789939546704.(չաշխատող հղում)