Ալբերտ Մալց (անգլ.՝ Albert Maltz, հոկտեմբերի 28, 1908(1908-10-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 26, 1985(1985-04-26)[1][2][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող։

Ալբերտ Մալց
անգլ.՝ Albert Maltz
Ծնվել էհոկտեմբերի 28, 1908(1908-10-28)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 26, 1985(1985-04-26)[1][2][5][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Եյլի դրամայի դպրոց
ԱնդամակցությունHollywood Ten?
ԱշխատավայրԴաշնային թատերական նախագիծ
Պարգևներ
ԱմուսինՄարգարետ Լարկին
 Albert Maltz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հարուստ հրեայի ընտանիքում։ Գրական ասպարեզ է իջել հակաբուրժուական, հակապատերազմական և սուր սոցիալական պիեսներով («Կարուսել», 1932, «Խաղաղություն երկրի կրա», 1934, «Մութ հանքահոր», «Շարքային Հիքսը», 1935)։ Իրական նյութերի հիման վրա գրված «Խորքային աղբյուր» (1940) վեպը նվիրված է Ֆորդի գործարանների բանվորների պայքարին։ Գերմանիայում ֆաշիզմին ցույց տրված դիմադրությունն է «Խաչ և նետ» (1944) վեպի թեման։ 1957 թվականին լույս է ընծայել «Կարճատև կյանքի երկար օրը» սուր դրամատիկական վեպը։ Հայտնի է նաև Մալցի հակաֆաշիստական հրապարակախոսությունը («Գրողը ժողովրդի խիղճն է», «Պատմության դատավճիռը», «Բանտարկվելու նախօրեին»)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 164