Ալբերտ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Ավետիսի Կիրակոսյան (հունիսի 24, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[2]։
Ալբերտ Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1942[1] (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը [3]: 1969 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 2000 թվականից՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ նաև պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի գիտական ղեկավար[4], միաժամանակ, 1992-1994 թվականներին՝ ՀՀ լուսավորության առաջին փոխնախարար, 1997 թվականից՝ «Բնագետ» ամսագրի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժնի խմբագիր։
Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի և կիսահաղորդիչների տեսությանը, ցածր չափայնությամբ պինդմարմնային կառուցվածքների (քվանտային թաղանթներ, լարեր, կետեր, գերցանցեր) ֆիզիկական բնութագրերի տեսական ուսումնասիրությանը, էքսիտոնային ֆիզիկայի և դիսլոկացիաների էլեկտրոնիկայի որոշ հարցերին։ Հեղինակ է ուսումնական և մեթոդական բուհական ձեռնարկների և ֆիզիկայի դպրոցական դասագրքերի։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2000
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2002
- Արցախի Ի. Աթայանի անվան հուշամեդալ, 2003
- Պողոսյան մրցանակ, 2014[5]
Երկեր
խմբագրել- Պինդ մարմնի ֆիզիկայի խնդիրներ. Մաս 1։ Երևան, ԵՊՀ հրատ., 2015թ., 154 էջ (համահեղինակ)։
- Intersubband optical transitions in Pöshl-Teller quantum well. Proceedings of the Conference on Laser-Physics – 2008, p. 95, (2008) (համահեղինակ).
- Պինդ մարմնի ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքներ, ԵՊՀ, Երևան, 2006թ., 102 էջ (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=325&langid=2
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ալբերտ Ավետիսի Կիրակոսյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Ալբերտ Կիրակոսյան, 2014 թ., Ֆիզիկա, «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների և դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Կիրակոսյան» հոդվածին։ |